ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ է դարձել Լորա Օկլան
Էնդրյու Շոֆերն ավարտել է գործունեությունը ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում, և հիմա ԱՄՆ համանախագահ է դարձել Լորա Օկլան, տեղեկացրել է TURAN-ը՝ հղում կատարելով պետդեպարտամենտի ներկայացուցչին։
«Հունիսի 21-ին տիկին Օկլան մեկնել էր Բրյուսել՝ հանդիպելու և ԵՄ-ի ու Ֆրանսիայի իր գործընկերների հետ խոսելու Հայաստանի և Ադրբեջանի համար ամուր և կայուն խաղաղության հաստատման հարցերի վերաբերյալ, իսկ հունիսի 27-ին հեռախոսազրույց էր ունեցել Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահի և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ»,- նշել է նույն աղբյուրը։
Լորա Օկլան 2022-ից զբաղեցնում է պետդեպարտամենտի Կովկասի գործերի և տարածաշրջանային հակամարտությունների վարչության տնօրենի պաշտոնը։ Մինչ այդ զբաղեցնում էր Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի եվրոպական գործերի տնօրենի պաշտոնը։
Նա կարիերային դիվանագետ է, զբաղեցրել է Մադրիդում ԱՄՆ դեսպանության տնտեսական խորհրդականի տեղակալի (2017-2020թթ.), Թբիլիսիում ԱՄՆ դեսպանության ներքին քաղաքականության բաժնի պետի (2014-2017թթ.) պաշտոնները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.