ՆԱՏՕ-ի նոր ռազմավարական հայեցակարգում ՌԴ-ն համարվում է գլխավոր սպառնալիք
Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը հավանություն է տվել Հյուսիսատլանտյան դաշինքի նոր ռազմավարական հայեցակարգին, որտեղ Ռուսաստանն անվանվում է կազմակերպության անվտանգության համար գլխավոր սպառնալիքը։
«Ռուսաստանի Դաշնությունը դաշնակիցների անվտանգության և եվրատլանտյան տարածաշրջանում խաղաղության ու կայունության համար ամենակարևոր և անմիջական սպառնալիքն է»,- նշվում է հայեցակարգում։ Բացի այդ, ՆԱՏՕ-ն Ռուսաստանի ու Չինաստանի գործընկերությունն անվանել է դաշինքի շահերին և արժեքներին սպառնալիք։
Հյուսիսատլանտյան դաշինքի նոր հայեցակարգի հիմնական թեզերն են.
· ՆԱՏՕ-ի ընդլայնումն ամրապնդեց Եվրոպայի անվտանգությունը և դարձավ պատմական հաջողություն: «Այն ամրապնդել է դաշինքը, ապահովել Եվրոպայի միլիոնավոր բնակիչների անվտանգությունը և ներդրում ունեցել եվրաատլանտյան տարածաշրջանում խաղաղության և կայունության գործում»,- նշվում է փաստաթղթում։
· ՆԱՏՕ-ն առճակատում չի փնտրում ՌԴ-ի հետ և սպառնալիք չի ներկայացնում Մոսկվայի համար։
· Դաշինքը ակնկալում է պահպանել Մոսկվայի հետ կապի ուղիները ռիսկերի նվազեցման և էսկալացիայի կանխարգելման համար:
· ՆԱՏՕ-ն զգալիորեն կամրապնդի զսպման և պաշտպանության հնարավորությունները՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների։
· Ռազմավարական միջուկային ուժերը, հատկապես ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի անվտանգության բարձրագույն երաշխիքն են։
· ՆԱՏՕ-ն չի կարող Ռուսաստանը դիտարկել որպես գործընկեր, բայց պատրաստ է բաց պահել հաղորդակցության ուղիները։
· Ռուսաստանի և Չինաստանի գործընկերության խորացումը հակասում է ՆԱՏՕ-ի արժեքներին:
· ՆԱՏՕ-ն հույս ունի ամրապնդել համագործակցությունը նոր և առկա գործընկերների հետ՝ Հնդկա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում։
· Չինաստանը ձգտում է ձախողել կայացած աշխարհակարգը՝ փոխադրումների և տնտեսության վերահսկողության միջոցով:
· ՆԱՏՕ-ն կշարունակի ամրապնդել երկխոսությունը դաշինքին անդամակցել ձգտող երկրների հետ, զարգացնել գործընկերային կապերը Ուկրաինայի և Վրաստանի հետ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը Մադրիդում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն կմեծացնի իր ներկայությունն Արևելյան Եվրոպայում։ Գերմանական dpa գործակալությունը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ դաշինքը նախատեսում է իր արագ արձագանքման ուժերի թիվը հասցնել մինչև 300 հազարի։ Արևելյան Եվրոպայի երկրներում ամերիկյան անձնակազմի մեծացման մասին ավելի վաղ հայտարարել էր նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
Բացի այդ, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մասնակիցները Ֆինլանդիային և Շվեդիային պաշտոնապես առաջարկել են միանալ Հյուսիսատլանտյան դաշինքին։ Կողմերը ստորագրել են համապատասխան հուշագիրը։
Hetq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-23 18:34
Сидящий в тюрьме Самвел Карапетян срывает операцию Пашиняна по захвату компании «Электрические сети Армении». Об этом написал на своей странице в «Facebook» политолог Владимир МАРТИРОСЯН.
-
2025-07-23 18:30
В правительстве Армении категорически опровергли и назвали "проявлением манипулятивной пропаганды" публикацию на испанском портале Periodista Digital о том, что Ереваном, Баку и Вашингтоном якобы согласован меморандум по так называемому "Зангезурскому коридору"; в документе он фигурирует как "мост Трампа".
-
2025-07-23 18:25
По благословению предстоятеля Ширакской епархии ААЦ, архиепископа Микаела Аджапахяна 26 июля в 17:00 в Гюмри состоится паломничество от церкви Сурб Акоп к церкви Сурб Аменапркич. Об этом говорится в сообщении, распространенном Ширакской епархией ААЦ.
-
2025-07-23 18:22
Я считаю, что у Вас была возможность представить свою позицию суду, однако она была признана необоснованной. С таким комментарием под соответствующей публикацией на странице Правительства Армении в «Facebook», в частности заявлением Правительства о решении Арбитражного института Торговой палаты Стокгольма по делу «Электрических сетей Армении», выступил вице-президент группы компаний «Ташир», председатель Совета директоров ЗАО «Электрические сети Армении» Нарек Карапетян.