Վարուժան ԳԵՂԱՄՅԱՆ. ԵԹԵ ՄԱՐԴՆ ԱՍՈՒՄ Է՝ ԱՂԱՎՆՈՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՉԷ, ԱՊԱ ԿԱՍԻ, ՈՐ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԻՋԱՆՑՔՆ ԷԼ ՎԱՏ ԲԱՆ ՉԷ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանում այսօր մեդիամանիպուլյացիա է արվում, թե ոչ մի վատ բան չի կատարվում, այս մասին Ֆրանսիայի հրապարակին հարակից Սարյանի անվան պուրակում այսօր հրավիրված քննարկմանն ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը՝ անդրադառնալով Արցախի շուրջ տեղի ունեցող գործընթացներին։
Բացի դրանից, ըստ նրա՝ հասարակական շերտերի մեջ սերմանվում է թեզը, թե վիճակը անելանելի է և տեղի ունեցողին այլընտրանք չկա։ «Եվ այս քարոզի տարբեր դրսևորումներ նկատում ենք թե՛ դե ֆակտո վարչապետի ելույթներում, թե՛ ԱԺ դե ֆակտո պատգամավորների խոսքում, և թե՛ տարաբնույթ Perfect TV-ների տեքստերում, որոնք, ըստ էության, ամենօրյա ռեժիմով հասարակությանը կերակրում են տեղեկատվական աղբով»,– ասաց նա։
Գեղամյանի խոսքով՝ իրենց խնդիրներից մեկը ներկայացվող այդ կեղծ այլընտրանքը կոտրելն է։ Դրա վառ օրինակը, նրա խոսքով, Աղավնո գյուղն է․ ադրբեջանցիները պիտի վերցնեին, սակայն չեն վերցրել, քանի որ դիմադրություն է եղել։
Թուրքագետը նաև նշեց, որ նոյեմբերի 9-ից հետո իշխանության ներկայացուցիչները շարունակ պնդում էին, թե միջանցքը վատ բան չէ, դրանից հայկական կողմն էլ կօգտվի։ Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը 2001-ին միջանցքի թեմային նվիրված հոդված է գրել «Հայկական ժամանակ» թերթում, որում ասում է, որ եթե մենք օգտվում ենք հարևան երկրների ճանապարհներից, վատ չի լինի, որ ՀՀ ճանապարհներից էլ թուրքերը երթևեկեն։
«Այսինքն՝ ինքը սկզբունքորեն դեմ չէր դրան։ Եվ իրենցից ում էլ հարցնես, եթե մարդը ասում է, որ Աղավնոն հայկական չէ, պարզ է չէ՞, որ կասի թուրքական միջանցքը վատ բան չի։ Բայց հիմա իրենք համառորեն խուսափում են «միջանցք» բառն օգտագործելուց, ասում են, որ դա վատ բան է, միջանցքային տրամաբանություն չի լինելու և այլն։ Սա էլ նրա արդյունքն է, որ հասարակական, քաղաքական գործիչները, փորձագետները սկսեցին ճնշում գործադրել այդ թեմայով՝ ասելով, որ միջանցք չպետք է լինի։ Արդյունքն այն է, որ առնվազն հռետորաբանության մակարդակում կապիտուլյանտները չեն խոսում միջանցքի մասին, ավելին՝ ասում են, որ միջանցքը վատ բան է»,– նշեց նա։
Վարուժան Գեղամյանի խոսքով՝ սա ևս վկայությունն է նրա, որ թեկուզ փոքր, սակայն հետևողական հանրային ճնշումը տալիս է իր արդյունքը։ «Իրենք նաև պատրանք է ստեղծել, թե ամենազոր են։ Ամենազոր չեն։ Խնդիրն այն է, որ մենք էլ մեր կողմից պետք է հետևողականորեն աշխատենք, ինչպես իրենք են աշխատում իրենց հարցերում»,– ընդգծեց նա։
Թուրքագետը նաև նշեց, որ իշխանությունները այսօր նաև պատրանք են ստեղծել, որ իրադրությունը սրանից ավելի չի կարող վատանալ։ Գեղամյանը նշեց, որ իրադրությունն իրականում կարող է էլ ավելի վատանալ և որպես օրինակ բերեց Հալեպը, որը մի քանի ամսում ավերակների վերածվեց։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 19:41
В Ереване в концертном зале им. Арама Хачатуряна 24 ноября пройдет концерт, посвященный 100-летию квартета им. Комитаса. С музыкальными приветствиями выступят государственный камерный оркестр Армении, джаз-трио Арега Арустамяна, Барсег Туманян, Грачуи Басенц, пианист и дирижер Ваагн Папян, пианистка Карин-Хелльман Геворкян, и, конечно, сам квартет им. Комитаса.
-
2024-11-22 19:38
Суд оправдал еще двоих арестованных сторонников «Священной борьбы». Об этом сообщил адвокат Ваге Еприкян.
-
2024-11-22 19:35
Популярный актер, народный артист Армении Грант Тохатян два месяца находился в медцентре Микаеляна, однако сейчас он уже дома. Об этом изданию Tert.am сообщила супруга Тохатяна, актриса Луиза Нерсисян.
-
2024-11-22 19:33
Бывший чиновник из Арцаха, обвиняемый в шпионаже, Саргис Галстян, переехавший в Армению после почти полугодового пребывания в Степанакерте (после его оккупации Азербайджаном – ред), признан виновным и приговорен к 18 годам лишения свободы. Об этом сообщает прокуратура.