Կորոնավիրուսով վարակվելու դեպքերը մեկ շաբաթում աճել են 146%-ով. ՀՀ–ում նոր ալիք կլինի՞
Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը կայուն է` չնայած մեկ շաբաթում արձանագրված դեպքերի զգալի աճին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
Վերջին շաբաթում վարակվածների թիվն գրեթե կրկնակի աճել է` 139 դեպք (մինչև հունիսի 26-ի տվյալներն են)։ Նախորդ շաբաթ հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 60 դեպք։ Փորձագետը նշում է, որ նման ցուցանիշներ Հայաստանում վաղուց չեն եղել։ Այնուամենայնիվ, ըստ Աբովյանի, իրավիճակը վերահսկողության տակ է։
«Համաճարակաբանական իրավիճակը կայուն է, չնայած վերջին 14 օրվա ընթացքում նախորդ 2 շաբաթվա համեմատ մեզ մոտ արձանագրվել է 146 % աճ։ COVID-19-ի վերարտադրության գործակիցը կազմել է 1,47»,– ասաց Աբովյանը։
Մասնագետը շեշտեց, որ հիմնականում նոր դեպքեր են հայտնաբերվում այն քաղաքացիների շրջանում, որոնք թեստ են հանձնում երկրից մեկնելուց առաջ կամ ժամանելուց հետո։ Նրանք հիմնականում ախտանշաններ չեն ունենում։ Հիմա ՀՀ–ում չկան ծանր հիվանդներ, հոսպիտալացման կարիք ունեցող կամ վերակենդանացման բաժանմունքում գտնվող բուժառուներ: Ավելին` Հայաստանը ԵՄ չափանիշներով` համավարակի տեսանկյունից այժմ գտնվում է «կանաչ գոտում»։
Այդուհանդերձ, Աբովյանը չցանկացավ իրավիճակի հետագա զարգացման վերաբերյալ կանխատեսումներ անել։ Նրա խոսքով՝ աշխարհում տարածվում են կորոնավիրուսի BA.4, BA.5 մանրէահիմքերը (նոր հարավաֆրիկյան «օմիկրոններ»): Նրանցից BA.5-ը բավականին վարակիչ է, սակայն կլինիկական պատկերի տեսանկյունից դեռ հստակ դիրքորոշում չկա: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ տեսակով վարակված անձինք հիվանդությունը բավականին հեշտ են տանում, հատկապես այն երկրներում, որտեղ պատվաստումների գործընթացը հաջողությամբ է ընթանում։
Աբովյանը նշեց, որ առողջապահության նախարարությունը շարունակում է զգոնություն պահպանել, և անհրաժեշտության դեպքում միջոցներ կձեռնարկվեն:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-12 14:53
Взятые премьер-министром Николом Пашиняном обязательства в рамках подписанных в США соглашений несут новые экзистенциальные угрозы для Армении и армянского народа. Об этом говорится в заявлении оппозиционной фракции "Армения".
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.