ՀՀ–ն կարող է ԵԱՏՄ երկրներում շաքարի ճակնդեղի որակյալ սերմերի խոշոր մատակարար դառնալ
Հայաստանը կարող է ԵԱՏՄ պետությունների համար շաքարի ճակնդեղի բարձրորակ սերմերի խոշոր մատակարար դառնալ։ Տեղեկությունը հրապարակվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կայքում ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով կոլեգիայի անդամ Արտակ Քամալյանի և Պետդումայի փոխխոսնակ Ալեքսեյ Գորդեևի գլխավորությամբ ՌԴ պատվիրակության հայաստանյան այցից հետո:
Նշվում է, որ այցի ընթացքում կողմերը քննարկել են արդյունաբերական ոլորտում և ագրոարդյունաբերական համալիրում ԵԱՏՄ երկրների ձեռնարկությունների համագործակցության հեռանկարները: Ռուսական պատվիրակության կազմում են եղել նաև գյուղատնտեսության փոխնախարար Մաքսիմ Ուվայդովը, արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալեքսեյ Բեսպրոզնիխը և «Ռոսկաչեստվոյի» ղեկավար Մաքսիմ Պրոտասովը:
«Հանձնաժողովի փորձագետների կարծիքով՝ մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ ԵԱՏՄպետություններ շաքարի ճակնդեղի բարձրորակ սերմերի խոշոր մատակարար, երկրի բարենպաստ կլիմայական պայմանները նպաստում են հասունացմանը: Նման արտադրությունը պահանջված է Ռուսաստանի և Բելառուսի համար, որտեղ հաջողությամբ զարգանում է ճակնդեղի ոլորտը, և սերմերի իրական պահանջարկ կա», - նշված է հաղորդագրության մեջ:
Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Հայաստանում արդեն իրականացվում են շաքարի ճակնդեղի առանձին տեսակների փորձարկումներ, որոնց հաջող ավարտի դեպքում կկարգավորվեն ընդհանուր ագրարային շուկայի մատակարարումները։
Բացի այդ, պատվիրակության անդամներն այցելել են «Ecotomato» վարդերի աճեցման ջերմոցային համալիր, ինչպես նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարան: ՌԴ ներկայացուցիչները կարևորել են գյուղատնտեսության ոլորտում ագրարային կրթության մակարդակի բարձրացումը և գիտատեխնիկական զարգացումը:
Քամալյանը խոսել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Ռուսաստանի պետական ագրարային համալսարանի գինեգործության համատեղ կրթական դասընթացի մասին:
«Հաշվի առնելով աննախադեպ տնտեսական մարտահրավերների պայմաններում միության գործունեությունը՝ առանձնահատուկ կարևորություն են ստանում արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի զարգացման առանցքային ասպեկտների վերաբերյալ մեր երկրների կոոպերացիան և ինտեգրացիոն փոխգործակցությունը։ Լինելով ԵՏՀ ճյուղային կառույց՝ մեր աշխատանքում այդ հարցին առաջնային նշանակություն ենք տալիս», - ասել է Քամալյանը։
Նա վստահություն է հայտնել, որ այսօր եզակի հնարավորություն կա մշակելու այն ուղղությունները, որտեղ Հայաստանն ու ԵԱՏՄ գործընկերներն ունեն առավել մեծ ներուժ համատեղ նախագծերի իրականացման համար:
«Արմենիա Վայն» արտադրական ձեռնարկություն կատարած այցի ընթացքում հանդիպման մասնակիցները առանձին ուշադրություն են դարձրել երկրում դինամիկ զարգացող գինեգործության ոլորտին: Հայաստանը ԵԱՏՄ շուկայում մրգային գինիների արտադրության առաջատարներից է։
Հայկական գործարար համայնքի ներկայացուցիչները խոսել են այն դժվարությունների մասին, որոնք առաջացել են ռուսական օրենսդրության մեջ գինեգործական արտադրանքի տեսակների ու դրա արտադրության պահանջների նոր դասակարգման մասով փոփոխությունների հետևանքով: Գործարարների կարծիքով՝ սահմանված չափանիշները դժվարացնում են հայկական ապրանքների մուտքը Ռուսաստանի շուկա՝ անհավասար մրցակցային պայմաններ ստեղծելով։ Կողմերը պայմանավորվել են շարունակել գինեգործական արտադրանքի ընդհանուր շուկայի զարգացման փոխադարձ ընդունելի լուծումների մշակումը:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-27 10:00
В Армении сегодня отмечают праздник Преображения Господня — Вардавар. Это один из пяти больших праздников Армянской Апостольской церкви и один из самых любимых в народе.
-
2025-07-27 09:53
Священник отец Мхитар Алоян опубликовал публикацию под названием «От семинарских лет до католикосата: свидетельство из сердца».
-
2025-07-27 09:48
В программе «Есть вопросы» Aysor.am политический деятель Давид Шахназарян прокомментировал распространяемые сообщения о том, что Армения согласилась делегировать контроль над дорогой в Сюнике американской компании. Премьер-министр Армении не опроверг эту информацию, отметив, что не возражает против такого шага.
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.