Զոհված զինծառայողի հայր․ Արթուր Դավթյանին մեկ օր տվեցինք մեր պահանջը կատարելու համար
Հանդիպումը տվեց շատ կարճ, որովհետև մեկ պահանջ ներակայացրինք՝ գործը տեղափոխել ԱԱԾ: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ՝ լրագրողների հետ զրույցում ասաց զոհված զինծառայողի ծնող Վիգեն Ազատյանը՝ մանրամասնելով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ քիչ առաջ տեղի ունեցավ հանդիպումը:
«Դա քննարկում կամ հարց ու պատասխան չէր, այլ պահանջ, որը հստակ փոխանցեցինք, ասել ենք՝ գործը պետք է ուղարկես ԱԱԾ և պատասխան չենք էլ ակնկալել: Ինքն ունի մեկ օր ժամանակ»,- նշեց Ազատյանը:
Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա էին անցկացնում Դատախազության շենքի առջև: Նրանք ցանկանում էին հանդիպել Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ: Նրանց պահանջն է, որ Դատախազությունը Քննչական կոմիտեում 308 հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (պաշտոնական լիազորությունների չարաշահում, որն առաջացրել է ծանր հետևանքներ) հարուցված գործը փոխանցվի ԱԱԾ-ին:
Նրանք պահանջում են նաև, որ գործը քննվի առերևույթ պետական դավաճանության 299 հոդվածով, Նիկոլ Փաշինյանը կանչվի հարցաքննության և գործում ընդգրկվի որպես մեղադրյալ:
Ավելի ուշ Դատախազությունից առաջարկեցին վերև բարձրանալ երկու հոգով, սակայն ծնողները մերժել էին առաջարկը՝ պահանջելով նվազագույնը ութ ծնողների ներկայություն:
Դատախազությունից նշեցին, որ տասը ծնող կարող է բարձրանալ, սակայն առանց լրատվամիջոցների ներկայության և առանց հեռախոսների:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.