Последние новости

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն է

Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը դարձավ Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն, հայտնում են Բասկետբոլի ֆեդերացիայից։

Մեր երկիրը ներկայացնող հավաքականը եզրափակչում 84:68 հաշվով առավելության հասավ Մալթայի նկատմամբ և դարձավ առաջնության չեմպիոն:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Քրիս Ջոնսը: Նա վաստակել է 41 միավոր, 10 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:

Մալթայում ացկացվող փոքր երկրների Եվրոպայի առաջնությունը մոտեցավ ավարտին:

Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը մասնակցում էին Հայաստանը, Անդորրան, Ադրբեջանը, Մալթան, Ջիբրալթարը, Սան Մարինոն։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ