Последние новости

«ԵՄ-ն համարում է, որ իրե՞ն էլ են կուտ տալիս». Ընդդիմադիրների ակցիան ԵՄ գրասենյակի մոտ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Երևանի Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հավաքված ընդդիմադիրները շարժվելու են դեպի Հայաստանում ԵՄ-ի գրասենյակ, քանի որ ասելիք ունեն Եվրամիությանը։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց «Դիմադրություն» շարժման անդամ Արամ Վարդևանյանը։

 


«ԲԴԽ նախագահի պաշտոնը կատարող Գագիկ Ջհանգիրյանի հեռացումը չի նշանակում նրա ժառանգության վերացում, քանի որ մենք ունենք մի շարք քաղբանտարկյալներ։ Հիմա ուզում ենք իմանալ` ԵՄ-ն խնդիր տեսնո՞ւմ է դատական համակարգում, որի բարեփոխումների համար մեծ գումարներ են տրամադրել։ Ուզում ենք ճշտել` ԵՄ–է-ն համարում է, որ իրե՞ն էլ են կուտ տալիս, թե՞ նա Ջհանգիրյանի հետ ժողովրդին էր կուտ տալիս»,- ասաց Վարդևանյանը։

Բացի այդ, ԵՄ-ի մոտ հայ ռազմագերիների հարցն են բարձրացնելու։ Վարդևանյանի խոսքով` պետք է ճշտեն ԵՄ-ի դիրքորոշումը, քանի որ երկիրը, որն իրեն համարում է եվրոպական ու ժողովրդավարական, չի կարող ունենալ ռազմագերիներ, որոնց խոշտանգում են։ Ընդդիմադիրներին հետաքրքրում է` ԵՄ-ն այդտեղ անելիք չունի՞, չպե՞տք է սանկցիաներ կիրառի, թեկուզ՝ ձևական։

Վարդևանյանը նշեց` եթե ԵՄ-ն ուզում է, ապա լուծում է որոշ հարցեր, սակայն գերիների և ՀՀ դատական համակարգում տեղի ունեցածի մասին լռում է։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ