«Հայաստան» դաշինքի ցուցակում հաջորդ թեկնածուն ՀՅԴ անդամ Արգիշտի Գևորգյանն է
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Արթուր Ղազինյանը քիչ առաջ հայտարարեց մանդատը վայր դնելու մասին։ Պատգամավորը պատճառների մասին չի բարձրաձայնել, սակայն, նշել է, որ դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ։
Արթուր Ղազինյանի լիազորությունները կդադարեցվեն նրա հրաժարականի մասին Ազգային ժողովի նախագահի հայտարարությունից մեկ շաբաթ անց։ Խորհրդարանի պաշտոնական էջում դեռ հրապարակված չէ ԱԺ նախագահի հայտարարությունը Ղազինյանի հրաժարականի մասին։
Արթուր Ղազինյանի՝ մանդատը վայր դնելու որոշումը «Հայաստան» խմբակցության անդամ Ագնեսա Խամոյանը բարոյական է համարում։
«Ղազինյանը համարել է, որ ինչ–ինչ հարցերում անհամատեղելիություն կա և բարոյական քայլ է արել ու մանդատը վայր դրել։ Միևնույն ժամանակ նա հայտարարել է, որ պայքարը շարունակելու է, այսինքն՝ բոլորիս նպատակը մեկն է՝ իշխանությունների հեռացմանը հասնելը։ Այդ ճանապարհին կլինեն մարդիկ, որոնք կհամարեն, որ ճիշտը այս կամ այն մարտավարական ուղին է, ինչը բնական եմ համարում։ Ինձ համար առանցքայինն այն է, որ բոլորիս նպատակը մեկն է։ Արթուր Ղազինյանը իր տեքստում արձանագրել է, որ միակ հարթակը «Դիմադրության» շարժումն է, որն ի զորու է հեռացնել այս իշխանություններին։
Նա նաև հայտարարել է, որ որևէ պարագայում իրեն չի տեսնում Ազգային ժողովում, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ մենք ավելի վաղ հայտարարել էինք վարչապետին իմպիչմենտ հայտարարելու գործիքակազմի մասին։ Կարծում եմ, որ ճիշտ չէ բաց թողնել այդ հնարավորությունը»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ագնեսա Խամոյանը։
«Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում հաջորդ թեկնածուն ՀՅԴ անդամ, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանն է, որը դեռ որոշում չունի մանդատը վերցնելու մասին։
«Դեռ չեմ մտածել՝ մանդատը կվերցնե՞մ, թե՝ ոչ։ Ես պայքարի մեջ եմ, անկախ նրանից՝ մանդատով եմ, թե առանց դրա։ Այս պահին էլ մասնակցում եմ «Դիմադրություն» շարժման ակցիային»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արգիշտի Գևորգյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.