Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ. «ՀԵՏՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ» ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԾԱՆՐ ԿՈՐՈՒՍՏ ԿՐԵՑ
ԲԴԽ-ն ընդունել է Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականի դիմումը և դադարեցնել նրա լիազորությունները։ Այսպիսով ժամանակակից հայ իրավագիտական միտքը, ողջ դատական համակարգը, "հետհեղափոխական" ժողովրդավարությունը ծանր կորուստ կրեցին։ Այս մասին գրում է Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Անավարտ մնացին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության և ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող դատական համակարգի բարեփոխումները, որոնց հիմնարար դրույթները քննարկվում էին ոստիկանական պատնեշներով պաշարված փակ դռների հետևում։
Դժվար կլինի բոլորի համար։ Իհարկե, մենք կարող ենք մեզ մխիթարել, որ դեռևս մեր կողքին են Մխիթար Գոշի իսկական հեևորդներ, ժամանակակից հայ իրավական մտքի տիտաններ Վահե Գրիգորյանը` յուր սանիկների` Տիգրան Եգորյանի և Լուսինե Հակոբյանի հետ, Վլադիմիր Վարդանյանը` յուր սանիկ` Արման Դիլանյանի հետ, Սեդա Սաֆարյանը` յուր եղբոր` Ստյոպա Սաֆարյանի հետ, Դանիել Իոաննիսյանը, Էդմոն Մարուքյանը... բայց Ջհանգիրյանը մնում է Ջհանգիրյան։ Ոչ ոք չի կարող լրացնել նրա բացը։
Հոկտեմբերի 27-ի հանցագործները դեռ երկար կհիշեն նրա տված կտերը, որոնք նրանք չկերան և չբացահայտվեց այդ մեծ հանցագործությունը, 1995 թվականի ընտրական հանձնաժողովի անդամները դեռ երկար կհիշեն նրա գրիչի շարժումները, իսկ Մանումենտի դղյակը կմնա իբրև կենդանի հուշարձան, որը կարող է հետագայում վերածվել կոռուպցիայի ազգային թանգարանի»,- գրել է Ղազարյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 14:32
Несмотря на то, что власти подавляли митинги и акции народа Арцаха угрозами и шантажом применения силы, ситуация не изменилась, заявил депутат Национального собрания Армении Тигран Абрамян.
-
2025-07-26 14:31
Представитель МИД Армении Ани Бадалян обвинила армянскую службу «Радио Свобода» в распространении дезинформации о дороге, проходящей через Сюник, и её возможной передаче под контроль США. Она отметила, что ложные тезисы были опубликованы параллельно с материалами российского телеканала «Россия сегодня».
-
2025-07-26 14:29
После ремонта газопровода, с 13:40 субботы возобновлена подача газа в Армению. Об этом сообщает "Газпром Армения".
-
2025-07-26 14:27
Новоназначенный заместитель директора по сбыту компании «Электросети Армении» (ЭСА), директор по обслуживанию электроснабжения Еревана Арман Смбатян получил должность благодаря тому, что катался на велосипеде с премьер-министром Николом Пашиняном и сблизился с ним, пишет газета «Грапарак».