Պարսից ծոցի երկրներում հայ համայնքի թվաքանակը գնալով կրճատվում է
Այսօրվա պայմաններում կարևոր է հասկանալ, թե ինչպես են ապրում Պարսից ծոցի երկրներում հայկական համայնքները, ինչ փոփոխություններ են կրում, զարգացման ինչ հեռանկարներ կան։ Այս մասին հուլիսի 4-ին Երևանում «Պարսից ծոցի արաբական երկրները և հայկական համայնքները. Միտումներ և խնդիրներ» թեմայով միջազգային համաժողովում հայտարարեց տնտեսական գիտությունների դոկտոր, Հայաստանի Գիտությունների ակադեմիայի իսկական անդամ Յուրի Սուվարյանը։
Եվ այս հեռանկարները, գիտնականի գնահատմամբ, տխուր են, քանի որ այնտեղ հայ համայնքի թվաքանակը գնալով կրճատվում է։ «Միևնույն ժամանակ, կարևոր է, որ այս երկրներում, ինչպես նախկինում, այժմ էլ գործում են տարրեր (այդ թվում՝ թերթեր և մշակութային կենտրոններ), որոնք թույլ են տալիս հայերին պահպանել իրենց ինքնությունը»,- հավելեց Սուվարյանը։
Ակադեմիկոսն այսօրվա համաժողովի թեման շատ արդիական անվանեց հատկապես ներկայիս աշխարհաքաղաքական գործընթացների համատեքստում։
«Այսօր պայքար է մղվում միաբևեռ աշխարհակարգից բազմաբևեռի անցնելու համար։ Ակնհայտ է, որ Արևելքը կրկին ծաղկում է և ձգտում է վերականգնել իր նախկին դիրքերը»,- ընդգծեց ակադեմիկոսը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".
-
2025-06-03 11:39
Соединенные Штаты закрыли две военные базы в Сирии и передали еще одну под контроль курдских "Сирийских демократических сил" (СДС) в рамках постепенного сокращения военного контингента. Об этом сообщил представитель Пентагона в интервью телеканалу Al Arabiya. Его слова приводит ТАСС.