ԲԴԽ-ն այսօր նախագահ չի ընտրել
Բարձրագույն դատական խորհուրդում այսօր՝ հուլիսի 4–ին, նախագահ չի ընտրվել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։
«Օրենքի ուժով մինչև ԲԴԽ նախագահի նոր ընտրությունը նախագահի պարտականությունները կատարելու է ԲԴԽ տարիքով ավագ անդամը՝ Ստեփան Միքայելյանը»,– ասաց Գրիգոր Բեքմեզյանը՝ հավելելով, որ խորհուրդը որոշել է նախագահի ընտրությունը հետաձգել։
Ըստ Գրիգոր Բեքմեզյանի՝ ԲԴԽ բոլոր գիտնական անդամները համարվում էին ԲԴԽ նախագահի թեկնածուներ։ Նրանք էին՝ Դավիթ Խաչատուրյանը, Վիգեն Քոչարյանը և ինքը՝ Գրիգոր Բեքմեզյանը։
Նշենք, որ հուլիսի 1–ին, առողջական խնդիրների պատճառով հրաժարական էր տվել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ ԲԴԽ–ն այսօր արդեն հաղորդագրություն է տարածել, որ ԲԴԽ անդամներ Գագիկ Ջհանգիրյանի և Լիպարիտ Մելիքջանյանի լիազորությունները համարվում են դադարած։ Լիպարիտ Մելիքջանյանն էլ օրեր առաջ Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր։
Հիշեցնենք նաև, որ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանը հունիսի 20-ին հրապարակել էր իր և Գագիկ Ջհանգիրյանի մասնակցությամբ մեկ տարուց ավելի վաղեմության ձայնագրությունը, որում Ջհանգիրյանը հորդորում էր Ռուբեն Վարդազարյանին ինքնակամ հեռանալ խորհրդի նախագահի պաշտոնից, երաշխավորելով, որ այդ դեպքում նրա դեմ քրեական գործեր չեն հարուցվի։ Այս ձայնագրությունից հետո, ընդդիմադիր ուժերը պահանջում էին Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-18 18:05
В свете 12-дневной войны максимально забавным кажутся заверения Запада о том, что если Иран закроет глаза на «Зангезурский коридор», то новых региональных планов против Тегерана не будет реализовано.
-
2025-07-18 17:08
Никаких сигналов о желании Армении покинуть СНГ не было, такой вариант исключен. Об этом заявил ТАСС на 106-м заседании Экономического совета СНГ генеральный секретарь организации Сергей Лебедев, передает ТАСС.
-
2025-07-18 17:06
Президент США Дональд Трамп вновь одержал победу в Конгрессе. Подконтрольная республиканцам Палата представителей в пятницу, 18 июля, приняла закон, который урезает уже утвержденные государственные расходы на иностранную помощь и федеральное финансирование общественных вещательных компаний на миллиарды долларов. Сокращения средств были инициированы Трампом.
-
2025-07-18 17:03
Госрегулятор назначил Романоса Петросяна временным управляющим «Электрическими сетями Армении» в рамках объявленного властями огосударствления компании арестованного бизнесмена Самвела Карапетяна.