Միշուստին. Պետք է նախագծեր իրականացնել Հայաստանի, Ղազախստանի և Բելառուսի հետ
Ռուսաստանը պետք է համատեղ նախագծեր իրականացնի Հայաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի և Բելառուսի հետ։ Այս մասին Եկատերինբուրգում կայացած «Իննոպրոմ-2022» 12-րդ միջազգային արդյունաբերական ցուցահանդեսի լիագումար նիստում ասել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:
Միշուստինի խոսքով՝ Ռուսաստանն աշխարհում շատ բարեկամներ ունի, որոնց գնահատում և հարգում է։ Ռուսաստանին հնարավոր չէ մեկուսացնել, այն անխզելիորեն կապված է ամբողջ աշխարհի հետ։ Ռուսաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ այս տարի ցուցահանդեսին մասնակցում են 500 ռուսական և միջազգային ընկերություն, բիզնեսի առաջնորդներ 30 երկրներից:
«Հենց նոր մենք միասին ծանոթացանք ցուցադրությանը։ Այցելեցինք Ղազախստանի, Ուզբեկստանի, Հայաստանի, Բելառուսի տաղավարները։ Մեր երկրների համար կարևոր է համատեղ ամրապնդել մակրոտնտեսական կայունությունը Եվրասիայի տարածքում, համատեղ նախագծեր իրականացնել, նվազեցնել կախվածությունը արտասահմանյան մատակարարումներից, զարգացնել համագործակցությունը սեփական արտադրանքի թողարկման հարցում»,-ասել է Միշուստինը։
Նրա խոսքով՝ այդ հարցերում երկրներն արդեն հաջողված փորձ ունեն։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-04 19:37
Евросоюз внес в санкционный список азербайджанский танкер «Zangazur», который, по информации европейских чиновников, относится к «теневому флоту» России.
-
2025-06-04 19:35
С июля посольство Германии в Ереване будет принимать заявки на шенгенскую визу не напрямую, а через систему TLScontact. Об этом сообщила пресс-служба диппредставительства.
-
2025-06-04 19:34
Армения и Азербайджан договорились о совместных поисках без вести пропавших. Об этом директор Службы национальной безопасности Армении Армен Абазян заявил журналистам.
-
2025-06-04 19:32
Украина несет огромные потери и отступает по всей линии фронта, поэтому пытается запугать Россию терактами, заявил президент Владимир Путин.