Последние новости

Քուրդ զինյալները Ռուսաստանին և ԱՄՆ-ին հորդորում են «սանձել» Թուրքիային

Քրդական ինքնապաշտպանական ուժերը կոչ են անում ՌԴ-ին, ԱՄՆ-ին և միջազգային կոալիցիային «սանձել» Թուրքիային և թույլ չտալ, որ ռազմական գործողություն սկսի Սիրիայի հյուսիս-արևելքում: Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնել է ջոկատների ներկայացուցիչ Նուրի Մահմուդը։

Մահմուդի խոսքով` ջոկատները մշտապես շփվում են ռուսական ԶՈւ-ի և միջազգային կոալիցիայի զինվորականների հետ:

«Ռուսաստանը կարևոր և ծանրակշիռ դեր ունի Սիրիայում։ Հուսով ենք, որ նա գործուն դեր կխաղա հարաբերական կայունության պահպանման գործում և կօգնի սիրիացիներին գտնել այնպիսի լուծում, որը կբավարարի բոլորին և կերաշխավորի Սիրիայի տարածքների միասնականությունը», - ասել է Մահմուդը:

Նա նշել է, որ Թուրքիայի զինված ուժերը գրեթե ամեն օր գնդակոծում են SDF-ի (Սիրիական ժողովրդավարական ուժեր) վերահսկողության տակ գտնվող շրջանները, այդ թվում ՝ անօդաչու թռչող սարքերի օգնությամբ, ինչի հետևանքով խաղաղ բնակիչներ են մահանում։

Մահմուդը ՌԴ-ին և ԱՄՆ-ին հորդորել է պաշտպանել խաղաղ քաղաքացիներին։

ՀԻշեցնենք` «Սիրիական ժողովրդավարական ուժերի» (SDF) քրդա-արաբական կազմավորումները, որոնց հիմքը YPG-ն է (Քրդստանի աշխատավորական կուսակցություն), ամերիկյան զինվորականների աջակցությամբ վերահսկում են Սիրիայի Ալ Հասաքա և Ռաքքա նահանգների մեծ մասը, ինչպես նաև Հալեպի ու Դեր Զորի նահանգներում գտնվող որոշ բնակավայրեր:

Պաշտոնական Դամասկոսը բազմիցս հայտարարել է, որ անօրինական է համարում Սիրիայի սահմանամերձ տարածքում քրդական կազմավորումների դեմ գործողություններ իրականացնող թուրքական ուժերի ներկայությունը և Անկարային կոչ է արել դուրս բերել զորքերը:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտարարել էր, որ Անկարան ռազմական նոր գործողությունների է պատրաստվում Սիրիայի հյուսիսում։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ