Ռուբինյան․ Տրամաբանական կլինի` Թուրքիայի հետ պայմանավորվածություններն իրագործվեն այս ամառ
Տրամաբանական կլինի, որ Թուրքիայի հետ պայմանավորվածություններն իրագործվեն այս ամառվա ընթացքում։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Նշենք, որ հուլիսի 1-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների` ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի չորրորդ հանդիպումը։ Կողմերը պայմանավորվել են հնարավոր ամենասեղմ ժամկետներում Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորություն ապահովել համապատասխանաբար Հայաստան և Թուրքիա այցելող երրորդ երկրների քաղաքացիների համար։ Կողմերը պայմանավորվել են նաև հնարավորինս շուտ Հայաստանի և Թուրքիայի միջև օդային բեռնափոխադրումներ իրականացնել։
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը հատելու հնարավորությանը, Ռուբինյանը նշեց, որ կան բազմաթիվ տեխնիկական հարցեր, բայց փաստ է, որ հանդիպման ընթացքում կայացրել են քաղաքական որոշում։
«Կա քաղաքական պայմանավորվածություն, այսինքն` սահմանը պետք է հատելի դառնա երրորդ երկրների քաղաքացիների համար։ Տեխնիկական դետալները պետք է աշխատանքային կարգով համաձայնեցվեն երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջոցով, այսինքն` հատման վայրը, ռեժիմը և այլն։ Կոնկրետ օր ֆիքսված չէ, բայց շատ կարևոր է, որ այս սեղմ ժամկետը լինի իրապես սեղմ։ Տրամաբանական կլինի, որ պայմանավորվածություններն իրագործվեն այս ամառվա ընթացքում»,- ասաց Ռուբինյանը։
Նշենք, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, մեկնաբանելով Վիեննայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների բանակցությունների վերջին փուլը, հայտարարել էր, որ Թուրքիան մտադիր է շարունակել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-26 09:32
Нежелание властей Армении выполнить требования международного арбитража и отказаться от шагов по переводу ЗАО «Электрические сети Армении» (ЭСА) под госконтроль станут тревожным знаком для инвесторов и запустит несколько новых исков против Еревана, считают эксперты.
-
2025-07-26 09:26
Армянский стартап Denovo Sciences в сентябре начнет проект с Корнеллским университетом в США. Об этом заявил Sputnik Армения директор по интеграции экосистем венчурного фонда Alchemist Doha Маджед Лабабиди на полях инновационного форума Sevan Startup Summit 2025.
-
2025-07-26 09:25
Число компаний-экспортеров цветов в Россию из Армении увеличилось до 14, сообщает Инспекционный орган по безопасности пищевых продуктов Армении.
-
2025-07-26 09:23
Россия запросила заседание Совета Безопасности ООН по Украине на 31 июля. Об этом сообщил первый зампостпреда РФ при ООН Дмитрий Полянский.