2020-ի նոյեմբերի 9-ին իշխանություն - ժողովուրդ-Սահմանադրություն ջրբաժանը գծվեց
Սահմանադրություն ասել է սահմաններ դնել, սակայն սահմաններ չկան հիմա, հետևաբար Սահմանադրություն էլ չկա։ «Դիմադրություն» շարժման ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Այսօր Սահմանադրության և պետական խորհրդանիշների օրն է. ակցիայի մասնակիցները պետք է քայլերթ իրականացնեն։
«Կա՞ ինչ–որ սահման, որով կաշկանդված է ներկայիս իշխանությունը. ում ուզում՝ նշանակում են ցանկացած պաշտոնի։ Մենք սահմանադրականության լուրջ ճգնաժամի մեջ ենք, և շնորհավորելու որևէ առիթ չեմ տեսնում։ Կարող ենք հույս հայտնել, որ մի օր կունենանք վերականգնված սահմանադրականություն»,–ասաց Մելիքյանը։
Հարցին, թե ինչ կասի կառավարության այն որոշման մասին, որով առաջարկվում է ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրել Սեդա Սաֆարյանի թեկնածությունը` Մելիքյանը պատասխանեց, որ Սեդա Սաֆարյանը «նիկոլական ՍԴ–ի խորհրդանիշն է»։
Շարժման անդամներից Արամ Վարդևանյանն էլ իր հերթին նշեց, որ ունենք ֆունդամենտալ սահմանադրական ճգնաժամ` 2020-ի նոյեմբերի 9-ից անհաղթահարելի իրավիճակ։ Նրա խոսքով` այդ օրը իշխանություն–ժողովուրդ-Սահմանադրություն ջրբաժանը գծվեց։
«Մենք Սահմանադրությունից շատ ենք հեռացել։ Այսօր նույնիսկ չենք էլ կարող իրար նորմալ շնորհավորել»,–ասաց Վարդևանյանը։
Ընդդիմադիրների քայլերթը դեպի Սահմանադրական դատարան մեկնարկեց, նրանց ձեռքին Սահմանադրության մակետն է կապկպված վիճակում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 14:50
«Предлагаю посмотреть этот репортаж и вспомнить, какой состоявшейся и крепкой государственностью мы обладали всего лишь 10 лет назад.
-
2025-04-23 14:15
«Можно долго говорить о целесообразности продолжения процесса международного признания Геноцида армян. Можно привести множество аргументов, научных, исторических и политических доказательств. Все это можно и нужно делать», - пишет экс-депутат НС РА, соучредитель гражданской инициативы «Мост» Арман Абовян.
-
2025-04-23 14:12
В преддверии 110-ой годовщины Геноцида армян 23 апреля в 19:15 с Площади Республики стартует традиционное факельное шествие. Приняв в нем участие, вы, по сути, получите возможность сказать, что не согласны с политикой отрицания Геноцида, проводимой сейчас действующими властями Армении.
-
2025-04-23 14:10
В целях обеспечения безопасности участников факельного шествия, посвященного 110-й годовщине Геноцида армян, 23 апреля, начиная с 18:30, будет ограничен въезд транспортных средств на площадь Республики в Ереване во всех направлениях. Об этом сообщает полиция МВД.