Թադևոս Ավետիսյան. Պարտվածը, թշնամու առաջ ծնկածը, մինչև վերջ ձախողվածը չի կարող խաղաղություն բերել
Համոզված եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի չի զգում տոնի այն լիարժեք բերկրանքը, որը մենք անկախացումից ի վեր ունեցել ենք այս օրը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 5-ին, ԱԺ-ի դիմաց «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
«Սահմանադրությունը մեր երկրի խորհրդանիշն է, բայց այսօր Մայր օրենքը և դրանից բխող բոլոր օրենքները, ցավոք, փոխարինվել են մեկ մարդու, մի քանի հոգու, մեկ խմբակի կամակատարության: Մեր երկրում այլևս հաստատված է փնթի բռնապետություն, մեր երկրում չի գործում խորհրդարանական պետական համակարգը, մեր երկրում գործում է ոստիկանապետություն, որը ծառայում է մեկ մարդու աթոռը պաշտպանելուն։
Ավետիսյանը հայտնեց, որ ԱԺ ՔՊ մեծամասնության և Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, լեգիտիմությունը 0 է այն պատճառով, որ նրանգ գողացել են հայ մարդու քվեն. «Ժողովրդին խաբել են սրիկայաբար, մինչև վերջ, մանդատը վերցրել են ու մեր երկիրը հետևողական տանում են կործանման: Նրանք իշխանության գալուց առաջ և ընթացքում իրենց աթոռները պաշտպանելու համար խոստանում էին երջանկություն՝ մեր տուն են բերել դժբախտություն, հայրենազրկում: Խոստանում էին բարեկեցություն, բայց հայ մարդն իրենց իշխանության օրոք ամեն հաջորդ օր ավելի վատ է ապրում, քան նախորդ օրը: Մեր երկրում վխտում է աղքատությունն ու քաոսը: Նրանք խոստացել էին Արցախի ինքնորոշում, հայտարարում էին, որ Արցախը Հայաստան է, և վերջ, բայց այսօր նույնիսկ չեն կարողանում արտաբերել, որ Արցախը չեն հանձնելու Ադրբեջանին», - ասաց պատգամավորը։
Թադևոս Ավետիսյանը շեշտեց՝ թշնամու առաջ ծնկած, պարտված և ձախողված իշխանությունը չի կարող խաղաղություն ապահովել. «Նրա բերածը լինելու է կա՛մ նոր պատերազմ, կա՛մ հայրենազրկում, բայց դա չի լինելու։ Սրանք եկան իշխանության և թշնամացրեցին ժողովրդին, որովհետև լավ գիտեն՝ հայ մարդու հավաքական ուժը պարտվել չգիտի», - ասաց պատգամավորը։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 09:36
Постоянное представительство Ирана при Организации Объединенных Наций в Нью-Йорке направило в Совет Безопасности ООН доклад с подробным описанием преступлений, совершенных Израилем во время его войны против Исламской Республики в прошлом месяце, сообщает Mehr.
-
2025-07-21 09:34
В Армении произошло землетрясение магнитудой 2,4, сообщила Спасательная служба МВД.
-
2025-07-21 09:31
Продолжаю публиковать интересные сведения: день четвёртый. Об этом на своей странице в Facebook написал арцахский адвокат Роман Ерицян, опубликовав также фотографии.
-
2025-07-21 09:28
Католикос Всех армян Гарегин Второй 20 июля в Первопрестольном Святом Эчмиадзине принял участников 12-го Всеармянского молодежного и студенческого сбора АРФ «Дашнакцутюн». Делегацию сопровождали член Бюро АРФД Овсеп Тер-Геворкян и член АРФД Армении Гегам Манукян.