ՌԻԱ Նովոստի․ Թուրքական մաքսատունը չի կալանավորել ցորեն տանող ռուսական նավը
Թուրքական մաքսատունը չի կալանավորել ցորեն տանող ռուսական նավը, այժմ նավը խարսխակայանում է։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով նավի անձնակազմին։
Հայտնում են, որ սյուրվեյերը (ծովային բեռնանավերի տեսուչը) զննել է նավը, ստուգել, թե ինչ վիճակում է բեռը։
«Կալանման ընթացակարգի ժամանակ նավը նավահանգիստ է մտնում պահպանության ուղեկցությամբ, այսինքն՝ կոնկրետ Թուրքիայի պահպանության իրավասության տակ պետք է ինչ–որ բան տեղի ունենար։ Կալանավորում չի անցկացվել»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Հուլիսի 3-ին Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Վասիլի Բոդնարն էր հայտնել, որ Թուրքիայում իբր ուկրաինական հացահատիկ տեղափոխող ռուսական բեռնանավ են կալանավորել։
Հուլիսի 5-ին Թուրքիայի իշխանությունները ռուսական դրոշով բեռնանավի վրա գտնվող հացահատիկի ծագման հետաքննություն էին սկսել։ Նավը կանգնեցրել էին սևծովյան Կարասու նավահանգստից ոչ հեռու։ Նշվում էր, որ նավը նավահանգստում կմնա այնքան, մինչև Անկարան պարզի բեռների ծագումն ու տեղաշարժերը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-29 19:41
Гроссмейстер Левон Аронян начал с победы шахматный турнир Esports World Cup 2025 в Эр-Рияде.
-
2025-07-29 19:39
Открытие коммуникаций через Сюник создаст большие возможности для развития Армении. Об этом заявил в ходе рабочего совещания в Капане президент Армении Ваагн Хачатурян, сообщает пресс-служба главы армянского государства.
-
2025-07-29 19:37
Состояние здоровья арестованного ранее активиста движения "Священная борьба" Агвана Аршакяна резко ухудшилось, сообщил Sputnik Армения его адвокат Вараздат Арутюнян.
-
2025-07-29 19:14
Уже длительное время очень многие жители общины Артик, деятели искусства, общественные и политические деятели бьют тревогу: в Артике предпринимаются попытки демонтировать памятник, посвященный павшим в Великой Отечественной войне.