Արցախի հացահատիկի պաշարների համալրման հարցը դարձել է խնդրահարույց
Ցորենի ու գարու արտահանման արգելքի առումով Արցախի Հանրապետությունը ճիշտ որոշում է կայացրել, որովհետև պատերազմական իրավիճակի մեջ է, կան անվտանգության ու հաղորդակցության ուղիների հետ կապված խնդիրներ, ուստի պաշտպանության տեսանկյունից հացահատիկի յուրաքանյուր կիլոգրամն ունի մեծ նշանակություն, Sputnik Արմենիայի հետ զրույցվում նման տեսակետ հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։
Նրա կարծիքով` սա հետևանքն է նրա, որ հացահատիկային մշակաբույսերի մշակովի տարածքները կրճատվել են ահռելի չափերով, հետևաբար Արցախում առաջացել է ինքնաբավության խնդիր։
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը հայտնել է, որ «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն, Արցախի Հանրապետության կառավարության N 755-Ն որոշմամբ, սույն թվականի հուլիսի 1-ից արգելվել է ցորենի և գարու, այդ թվում՝ ցորենի և գարու սերմացուների արտահանումը Արցախի Հանրապետության տարածքից:
«Ընդհուպ մինչև 44-օրյա պատերազմի սկիզբը Արցախի Հանրապետությունում մշակվում էր բավականին մեծ քանակությամբ հացահատիկ, ինքնաբավության մակարդակը 100 տոկոս էր, սերմի ֆոնդը պահպանվում էր, ընդ որում` հացահատիկային մշակաբույսերն օգտագործվում էին ինչպես մարդկանց սննադակարգում, այնպես էլ իրացվում որպես անասնակեր։ Բավականին մեծ քանակություն էլ ներկրվում էր Հայաստան։ Արցախի գյուղատնտեսության զարգացման հիմնադրամը բերքը գնում էր տեղի ֆերմերներից, իրականացնում էր գնային քաղաքականություն` վաճառելով ՀՀ–ին»,– նշեց ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարարը։
Հարությունյանը հիշեցրեց, որ 2016-17 թվականներին Արցախը Հայաստանին անհատույց տվեց նաև 300 տոննա ցորենի սերմացուի անվճար օգնություն, մասնավորապես Արագածոտնի ու Շիրակի մարզերի այն համայնքներին, որոնք տուժել էին կարկտահարություններից։
«Պատերազմի արդյունքում հողատարածքների 75 տոկոսն ադրբեջանցիներին զիջելու հետևանքով ունենք լուրջ խնդիրներ, մնացած տարածքներն էլ թշնամու ուղիղ նշանառության տակ են։ Երբ ասվում է, որ Արցախում ապրում է 120 հազար մարդ, յուրաքանչյուր մարդու միջին կալորիականությունն օրական 380–400 գրամի չափով ապահովելու համար ինքնըստինքյան առաջանում են խնդիրներ։ Պաշարների համալրման հարցը դարձել է խնդրահարույց»,– ասաց Հարությունյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-28 14:47
Следком Армении, помимо депутатов фракции "Армения" и бывших министров Сейрана Оганяна и Арцвика Минасяна, предъявил обвинения еще четырем лицам. Об этом сообщила пресс-служба Следкома Армении.
-
2025-07-28 14:45
Сообщения якобы об атаках инфраструктуры "Аэрофлота" хакерскими группировками достаточно тревожные, заявил пресс-секретарь президента России Дмитрий Песков.
-
2025-07-28 14:44
Мэр Гюмри Вардан Гукасян заявил, что осуждает аресты архиепископов Микаэла Аджапахяна и Баграта Галстаняна. Об этом он заявил журналистам в понедельник.
-
2025-07-28 14:41
Более 300 грузовиков с гуманитарной помощью прибыли на территорию сектора Газа. Об этом сообщило Управление по координации действий правительства Израиля на палестинских территориях (COGAT).