Բանկում պայթյունի պատճառը կարող է գազը լինել. տուժածների մի մասը տեղափոխվել է Երևան
Աշտարակի բանկերից մեկում պայթյունի պատճառը, նախնական տվյալներով, կարող է գազի արտահոսքը լինել, Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
«Աշտարակ» ԲԿ–ից էլ Sputnik Արմենիային հայտնեցին, որ տուժածների մի մասը տեղափոխվել է Երևան։
«Այս պահին տուժածների վիճակի մասին հստակ տեղեկատվություն չենք կարող հայտնել։ Կան վիրավորներ, որոնց մի մասը տեղափոխվել են Երևան»,– ասացին ԲԿ–ից։
Թե վիրավորներից քանիսն են շարունակում բուժօգնություն ստանալ Աշտարակում ու քանիսն են Երևանի բուժհիմնարկներ տեղափոխվել, ևս այս պահին հայտնի չէ։
Տուժածների վիճակի մասին հստակ տվյալներ ԲԿ–ից խոստացան տրամադրել ավելի ուշ։
Հիշեցնենք` այսօր ժամը 09:07-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Աշտարակ քաղաքի բանկերից մեկում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Վարդգես Պետրոսյան 10 հասցեում գտնվող «Յունիբանկ» ԲԲԸ Աշտարակ քաղաքի մասնաճյուղում։ Պայթյունի հետևանքով մեկ քաղաքացի մահացել է (Ռ. Խ.), հինգը՝ տուժել: Տուժածները հոսպիտալացվել են Աշտարակ քաղաքի ԲԿ, որոնցից մեկն այնուհետև տեղափոխել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 16:15
Сборная Армении по футболу сыграет в стыковых матчах Лиги наций с командой Грузии. Об этом стало известно в пятницу по итогам жеребьевки плей-офф престижного турнира, которая состоялась в швейцарском Ньоне.
-
2024-11-22 16:11
«Власти Азербайджана намерены использовать климатический саммит COP29, прошедший в Баку, как платформу для антиармянской пропаганды.
-
2024-11-22 16:09
Человечество еще не окунулось в третью мировую войну, но уже идет настоящая информационная война. Об этом заявил президент Беларуси Александр Лукашенко, передает корреспондент Белта.
-
2024-11-22 16:08
Премьер-министр Казахстана Олжас Бектенов провел оперативное совещание о принятии срочных мер по обеспечению безопасности основных военных и гражданских объектов в связи с ситуацией вокруг Украины, передает Tengrinews.kz.