Պապիկյանը` բանակի մասին
ՀՀ ԶՈւ կառավարման փոփոխություններին վերաբերող օրենսդրական փաթեթի ընդունմամբ ՀՀ ՊՆ–ում ու ՀՀ ԶՈւ–ում էականորեն փոխվելու է կառավարման ուղղահայացը։
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Պաշտպանության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների ու լրացումների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Մենք դառը փորձ ունենք, կյանքը մեզ ցույց է տվել, որ շատ հարցերում թերացումների պատճառով մենք մեր խնդիրները չենք կարողացել լուծել։ Խնդիրն ամենևին անձերի մեջ չէ, խնդիրը համակարգային է»,– ասաց Պապիկյանը։
Պաշպանության նախարարը նաև անդրադարձավ այն քննադատություններին, թե առաջարկվող փոփոխություններով իշխանությունը փորձում է ԶՈւ–ը ենթարկել ՊՆ–ին։
«Դա փորձ չէ, շատ հստակ քայլ է։ Այո՛, ԶՈւ–ը պետք է ենթարկվի նախարարին ու գերագույն հրամանատարին։ Որպեսզի տարընթերցումներ ու այլ հարցեր չառաջանան, ես շատ հստակ եմ ասում` այո՛, իշխանությունը, որը ժողովուրդը տվել է մեզ, մեզ իրավունք է վերապահում իրացնել ամբողջությամբ, և մենք պատրաստվում ենք մեր իշխանությունն իրացնել ամբողջությամբ»,– ասաց Պապիկյանը։
Նախարարն ափսոսանք հայտնեց, որ նախագծերի փաթեթի քննարկումն ԱԺ–ում անցնում է առանց ընդդիմության, քանի որ, նրա խոսքով, ընդդիմադիրներից շատերն ունեն ԶՈւ–ում ծառայության ու կառավարման փորձ։
«Ես այն մարդը չեմ, որ այդ գիտելիքներն ու օբյեկտիվ առաջարկները կարող է մերժել։ Բայց այդպիսիք չեն հնչել։ Պատատակերին ու թաքուն քննադատությունները ես չեմ ընդունելու նույնիսկ ի գիտություն»,– ասաց նա։
Կառավարության առաջարկած փոփոխությունների նախագծով առաջարկվում է բանակի կառավարման նոր մոդել, որով մասնավորապես նախատեսվում է, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետը պետք է լինի ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։
Հունիսի 6-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ կնշանակվի միայն ՊՆ–ում կառուցվածքային փոփոխություններ անելուց հետո։
Հիշեցնենք, որ 2022թ–ի փետրվարի 24-ից ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը մնում է թափուր։ Այդ օրը Արտակ Դավթյանն արդեն երկրորդ անգամ ազատվել էր ԳՇ պետի պաշտոնից։ Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2021-ի մարտի 22-ին՝ փոխարինելով Օնիկ Գասպարյանին։ Իսկ մինչ այդ Դավթյանը ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրել էր նաև 2018-ի մայիսից մինչև 2020-ի հունիսն ընկած ժամանակահատվածում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-02-22 14:21
В Москве задержаны двое граждан Армении в рамках расследования взрыва в элитном жилом комплексе «Алые паруса», в результате которого погиб создатель армянского добровольческого батальона Армен Саркисян. По данным RT, 44-летний Арман П. и 61-летний Грачья П. были арестованы спустя несколько дней после трагедии.
-
2025-02-22 14:20
Депутат фракции «Честь имею» Тигран Абрамян написал:
-
2025-02-22 14:19
Азербайджан в нарушение международного гуманитарного права проводит инсценированные судебные процессы над гражданскими пленными и бывшим военно-политическим руководством Арцаха. Об этом на зимней сессии ПА ОБСЕ заявил депутат от блока «Армения» Лилит Галстян. Она заметила, что право на юридическую защиту этих людей было серьезно нарушено.
-
2025-02-22 12:35
Очевидно, что цель уголовного преследования в отношении Эдгара Казаряна - заставить замолчать его в публичных выступлениях общественно-политического характера, причем путем открытого злоупотребления частью 2 статьи 490 УК Республики Армения, написал бывший омбудсмен Арман Татоян.