Последние новости

«Ձեռքներդ հեռո՛ւ Անժելա Թովմասյանից և ազատ խոսքի բոլոր նվիրյալներից». Հայտարարություն

7 հասարակական կազմակերպություններ հանդես են եկել հայտրարությամբ՝ ի պաշտպանություն Հայելի ակումբի ղեկավար Անժելա Թովմասյանը:

Հայտարարությունում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ.

Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ՀՀ ԱԱԾ-ն, ամենայն հավանականությամբ կատարելով ազգակործան իշխանության պատվերը, հետապնդումներ է իրականացնում այլախոհ հերթական լրագրողի նկատմամբ:

Այս անգամ թիրախում է «Hayeli. am- Հայելի ակումբ»-ի համահիմնադիր, գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը, որը հանրությանը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և հետևորդների մեծ բանակով:

Երևույթն այսքան տագնապալի չէր լինի, եթե դա կրեր եզակի բնույթ:

Ակնհայտ է, որ ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ իրագործվում են կենտրոնացված նպատակային հետապնդումներ:

Նման հալածանքների են ենթարկվել Հ 2-ը, «Երկիր-մեդիա»-ն, «5-րդ ալիք»-ը, 168.am-ը, և ցանկը շարունակելի է:

Նույն ճակատագրին են արժանանում նաև բազմաթիվ անհատ լրագրողներ;

Փաստորեն այս մեթոդներով է «ժողովրդավարությունը վերածվելու երկրի անվտանգությունն ապահովող տևական գործոնի»:

Մենք վճռականորեն դատապարտում ենք ազատ խոսքի բռնադատման ցանկացած քայլ և հայտարարում ենք, որ.

- մեր երկրում ամեն վայրկյան խախտվում է Սահմանադրությամբ ամրագրված ազատ խոսքի իրավունքը,

- ժողովրդավարության եզրույթի շահարկմամբ երկրում հաստատվում է իսկական բռնատիրություն,

- այլախոհության նկատմամբ անհանդուրժողականությունը դարձել է իշխանության իրական գործելաոճը, և բանտերը լցվում են քաղբանտարկյալներով:

Սիրելի՛ հայրենակիցներ.

Մենք հաստատակամ ենք մեր մոտեցումներում և հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու ենք արմատավորվող այս հոռի և այլանդակ դրսևորումների դեմ:

Մեր վճռական խոսքն ենք ուղղում այս իշխանություններին՝

ձեռքներդ հեռո՛ւ Անժելա Թովմասյանից և ազատ խոսքի բոլոր նվիրյալներից:

«Պահեստազորի սպաներ» շարժում

«Ձայն հայրենեաց» մշակույթի գործիչների շարժում

«Հայրենիքի վահան» պահեստազորի սպաների ՀԿ

«Հայ ազգային գվարդիա» ՀԿ

«Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն» ՀԿ

«Իրավունքի և արժեքների գերակայություն» ՀԿ

«Վերադարձ» հիմնադրամ

News.am

    ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

    ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ