Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ. ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԿԱՆԴԱԼ ԵՎ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Վիեննայում հուլիսի 1-ին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը հանդիպումից մի լուսանկար ու գրել.
«2022 թվականի հուլիսի 1-ին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում որևէ իրավական և պաշտոնական կարգավիճակ չունեցող Ռուբեն Ռուբինյանի և Թուրքիայի կողմից պաշտոնապես նշանակված դեսպան Սերդար Քըլըչի Վիեննայում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցել է նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը։ Ստացվում է, որ մի երկում պաշտոնապես դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանը, որի նստավայրն Իրանի մայրաքաղաքն է, երրորդ երկրում մասնակցում է մի դիվանագիտական հանդիպման՝ չորրորդ երկրի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով։
Սա դիվանագիտության մեջ թերևս աննախադեպ երևույթ ու խայտառակություն է։
Իր առաքելության վայրը ժամանակավորապես լքող դեսպանը հատուկ հայտագրով (նոտա) տեղեկացնում է դեսպանընկալ երկրի արտաքին գործերի նախարարությանն ու դիվանագիտական կորպուսին՝ ժամանակավորապես բացակայության և նույն կերպ ծանուցում վերադարձի մասին։ Արսեն Ավագյանի պարագայում, նման պաշտոնական ծանուցում ստանալուց հետո, Իրանի արտաքին գործերի նախարարությունը, ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքից կարող է տեղեկանալ, որ իրենց երկրում հավատարմագրված դիվանագետը, այն էլ դեսպանը, գտնվում է ոչ թե իր, այլ երրորդ երկրի մայրաքաղաքում՝ մասնակցելով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունների։ Սա բազմաթիվ հարցեր առաջացնող սկանդալային փաստ է։
Արսեն Ավագյանը գիտական և գործնական դիվանագիտության առումով Հայաստանի լավագույն թուրքագետներից մեկն է։ Նա փայլուն կերպով տիրապետում է Թուրքիայի պատմությանը, հայ-թուրքական հարաբերությունների մանրամասներին, երկու անգամ՝ 2001-2005 և 2015-2019 թվականներին եղել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչը (նստավայրը Ստամբուլ), հավանաբար, հենց այդ պատճառով է հրավիրվել այդ հանդիպմանը։ Սակայն, եթե Հայաստանի իշխանության և դիվանագիտության ղեկին լինեին բանիմաց և խելամիտ մարդիկ, ապա նա կնշանակվեր ոչ թե Իրանում ՀՀ դեսպան, այլ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություների կարգավորման գործընթացում իբրև Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ՝ Հատուկ հանձնարարություններով դեսպանի կարգավիճակում, այլ ոչ թե նաժիշտ՝ անփորձ, անտեղյակ և անպիտան Ռուբեն Ռուբինյանին սպասարկելու համար։
Կիսագրագետ և դիվանագիտության հետ երբևէ որևէ առնչություններ չունեցած Նիկոլ Փաշինյանը չի վստահում պրոֆեսիոնալ դիվանագետներին, իսկ արտասահմանյան առաքելությունների գործուղում է իր կնոջը, թիմակից անպիտաններին, իսկ պրոֆեսիոնալներին կարգում դրանց սպասավոր՝ խախտելով դիվանագիտական սկզբունքներն ու նորմերը, որոնք ոչ մի դեպքում անհետևանք չեն մնում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-25 15:16
Заместитель председателя Республиканской народной партии (CHP) и депутат от Зонгулдака Дениз Явузйылмаз сообщил, что Международный арбитражный суд вынес решение в отношении Турции по делу о транспортировке иракской нефти. Стране предстоит выплатить штраф в размере 1,47 миллиарда долларов за действия, нарушающие соглашения с центральным правительством Ирака, передает T24.
-
2025-07-25 15:14
Директор отдела церковных концепций Первопрестольного Святого Эчмиадзина иеромонах Рубен Заргарян, ответил главе аппарата премьер-министра Араику Арутюняну, обвинившему духовенство в препятствовании женскому образованию в XIX веке.
-
2025-07-25 15:12
Россия в вопросе Палестины исходит из всех резолюций Совета безопасности ООН. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.
-
2025-07-25 15:11
Погибший в Сюникской области военнослужащий пограничных войск СНБ - 18-летний Мовсес Погосян.