Թուրքիան պետք է կանգնի միջազգային դատարանի առջև
Թուրքիան պետք է կանգնի միջազգային դատարանի առջև՝ եզդիների դեմ ցեղասպանական ակտերին մեղսակցության համար, մինչդեռ Սիրիան և Իրաքը չեն կատարել սպանությունները կանխելու իրենց պարտականությունը, ասվում է բրիտանացի իրավաբան-իրավապաշտպան Հելենա Քենեդիի կողմից հաստատված հետազոտության մեջ, գրում է The Guardian-ը։
Զեկույցում, որը գրվել է մի խումբ հայտնի իրավաբանների կողմից, փորձ է արվում ընդգծել պետությունների պարտադիր պատասխանատվությունը՝ ցեղասպանությունն իրենց հողում կանխելու համար, նույնիսկ եթե այն իրականացվում է երրորդ կողմի՝ «Իսլամական պետության» (ԻՊ) կողմից:
Արդարադատության եզդիական կոմիտեի (YJC) կողմից միավորված իրավաբաններն ասել են, որ միջազգային իրավունքի համաձայն՝ պետությունները ցեղասպանության հանցագործությունը կանխելու պատասխանատվություն են կրում՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի: YJC-ի նախագահ, թագավորական փաստաբան սըր Ջեֆրի Նայսը եզդիների ցեղասպանությունը բնութագրել է որպես «խելագարություն»:
«Գոյություն ունեցող մեխանիզմները կարող էին փրկել եզդիներին այն բանից, ինչն այժմ նրանց նախկինում մասնակի ոչնչացման մաս է կազմում»,- ասել է նա:
Ընդունվել է, որ 2013 թվականից Իրաքում և Սիրիայում ցեղասպանության փորձեր են ձեռնարկվել կրոնական փոքրամասնություն հանդիսացող եզդիների դեմ։ Զեկույցը, որը պատրաստվել է 13 երկրների վարքագծի վերաբերյալ եռամյա հետաքննությունից հետո, եզրակացրել է, որ նրանցից երեքը չեն կատարել ցեղասպանությունը կանխելու իրենց պարտականությունը։
Թուրքիայի դեպքում կոմիտեն ավելի հեռուն է գնացել՝ մեղադրելով առաջնորդներին ջարդերին մեղսակցության մեջ՝ պնդելով, որ նրանք վերահսկողություն չեն հաստատել իրենց սահմանների վրա, որպեսզի կանգնեցնեն ԻՊ-ի զինյալների, այդ թվում՝ Թուրքիայի քաղաքացիների զգալի մասի ազատ հոսքը։
Կոմիտեն հայտարարել է, որ 2014 թվականի ապրիլից թուրք պաշտոնյաները աչք են փակել եզդի կանանց և երեխաների վաճառքի, տեղափոխման և շահագործման վրա և օգնել են ԻՊ-ի հետ կապված մարտիկներ պատրաստել՝ Սիրիայում քրդերի դեմ պայքարելու համար՝ այդպիսով ուժեղացնելով ցեղասպանության մեղավորներին։
«Թուրք պաշտոնյաներն իմացել և/կամ միտումնավոր աչք են փակել այն ապացույցների վրա, որ այդ անձինք կօգտագործեն ուսուցումը եզդիների դեմ արգելված գործողություններ իրականացնելու համար»,- ասվում է զեկույցում:
Զեկույցում նշվում է, որ նմանատիպ մեղադրանքներ են առաջ քաշվել Պարսից ծոցի որոշ երկրների, այդ թվում՝ Կատարի դեմ, սակայն բավարար ապացույցներ չեն ներկայացվել։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.