«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Ներքին Հանդ և Շիկահող
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, պատգամավոր Գեղամ Մանուկյանը հուլիսի 6-ին այցելել են Սյունիքի մարզ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու, մարտ ամսին Ներքին Հանդ գյուղի հատվածում թշնամական առաջխաղացման մասին ամբողջական պատկեր կազմելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը:
Պատգամավորներին ուղեկցել է պաշտոնաթող գեներալ-մայոր Վալերիկ Քոչարյանը։
Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանի և համայնքային պաշտոնյաների հետ պատգամավորներն այցելել են Ներքին Հանդ և Շիկահող համայնքներ, հանդիպել բնակիչների հետ։ Վերջիններս ներկայացրել են տիրող իրավիճակը, իրենց մտահոգությունները։ Հատկապես Ներքին Հանդում բնակիչները մտահոգություն են հայտնել 2022 թվականի փետրվար-մարտ ամիսներին թշնամու առաջխաղացումների առիթով, որը լուրջ անվտանգային սպառնալիք է դարձել բնակավայրի, ինչպես նաև՝ հայ դիրքապահների համար։
Տեղում կատարված դիտարկումներից անգամ պարզ է դարձել, որ հակառակ ՀՀ պաշտպանության նախարարի՝ Ազգային ժողովում արված հայտարարությունների, վերջին ամիսներին Ներքին Հանդում թշնամու առաջխաղացում է եղել, սակայն հնարավոր էր այն արգելակել ու թույլ չտալ հավելյալ սպառնալիքներ ստեղծել անվտանգային համակարգի համար:
Պատգամավորները, ափսոսանք հայտնեցին, որ, չնայած նախապես ձեռք բերված պայմանավորվածություններին, տեղում իրավիճակը քննարկելու համար այդպես էլ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների ներկայացուցիչները չէին մասնակցել այցին և տեղում ներկայացրել իրենց հիմնավորումները։ Հարցը մնում է բաց, ու արձանագրելի է, որ Ներքին Հանդի հատվածում ևս 2022 թվականի գարնանը տեղի է ունեցել ՀՀ ինքնիշխան տարածք թշնամու առաջխաղացում, որն այդպես էլ չի կասեցվել։
Այցից հետո առավել քան պարզ է, որ իշխանություններն ամեն ինչ անում են, որ մոռացության տրվեն իրենց անգործության հետևանքով խայտառակ զիջումներն ու նահանջները և կարևոր է նման այցերով, հարցապնդումներով բարձրաձայնել իրավիճակն ու թույլ չտալ կեղծիքով քողարկել մեր երկրին սպառնացող վտանգները։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 19:45
Главное последствие эскалации конфликта России и Азербайджана — осознание, что Баку не тот, за кого выдавал себя, считает первый заместитель председателя Комитета Госдумы по делам СНГ Константин Затулин. Об этом депутат рассказал в беседе с «Лентой.ру».
-
2025-07-22 19:44
Заблаговременная регистрация иностранцев в мобильном приложении RuID со сдачей биометрии и заполнение в нем электронного заявления является добровольной и не послужит отказом для въезда в РФ. Об этом сообщает ТАСС со ссылкой на пресс-центр МВД России.
-
2025-07-22 19:39
Напомните, пожалуйста, этому субъекту, что она окончила юридический факультет. Фактически эта госпожа прогуляла все уроки, касающиеся институтов «презумпции невиновности» и «надлежащего доказательства». Об этом написала на своей странице в Facebook адвокат Марине Фарманян, комментируя заявление министра здравоохранения Армении Анаит Аванесян.
-
2025-07-22 19:37
Люди, которые взяли на себя управление ЭСА, не имеют опыта. Это политические лица, и они, в первую очередь, будут ставить политические шоу. Об этом заявил в беседе с корреспондентом Новости Армении – NEWS.am экономист Сурен Парсян.