Փորձագետ․ Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումը հասել է 2020թ․ մակարդակին
2022 թվականի հունվարին թուրքական ապրանքների ներմուծման էմբարգոյի վերացումից հետո առաջին հինգ ամիսներին Թուրքիայից Հայաստան ապրանքների ներմուծումը զգալիորեն աճել է և գրեթե հասել 2020 թվականի նույն ժամանակահատվածի մակարդակին։ Այս մասին հուլիսի 7-ին կայացած քննարկման ժամանակ հայտարարեց տնտեսագետ Հայկազ Ֆանյանը։
Նա նշեց, որ 2019 թվականին Հայաստանից Թուրքիա արտահանումը կազմել է 2,6 մլն դոլար։ Սա, նրա խոսքով, պայմանավորված է նրանով, որ Հայաստանում տեքստիլ արդյունաբերության բազմաթիվ ընկերություններ գործում են արտասահմանյան ապրանքանիշներով, և այդ ապրանքանիշների ներքո արտադրված հագուստն արտահանվում է նաև Թուրքիա։ «Ինչ վերաբերում է հետագա հնարավոր գործընթացներին՝ կապված ուղիղ բեռնափոխադրումների մեկնարկի և տնտեսական էֆեկտի հետ, ապա դրանք ավելի շուտ խորհրդանշական բնույթ կկրեն»,- հավելեց փորձագետը։
Ավիափոխադրումների ակտիվացման դեպքում, Ֆանյանի գնահատմամբ, Թուրքիա արտահանումը մեծ չի լինի, քանի որ Հայաստանը չունի այնպիսի արտադրություն, որը կարող է արտահանել և այդ արտադրանքը պահանջարկ կունենա։ «Սակայն Թուրքիայից կարող է աճել, օրինակ, ծովամթերքների ներմուծումը։ Ինչ վերաբերում է ցամաքային երթևեկությանը, ապա այստեղ կարելի է խոսել միայն զբոսաշրջության ոլորտի մասին»,- ընդգծեց նա։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.