Последние новости

Շամհանի․ Իրանը դեմ է տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխություններին

Իրանը դեմ է ցանկացած քայլի, որը հանգեցնում է տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխության։ Այս մասին Երևան ժամանելիս լրագրողներին ասել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի (ԱԱԲԽ) քարտուղար, կոնտր-ադմիրալ Ալի Շամհանին, հայտնում է Mehr-ը։

Նա նշել է, որ Իրանի վարչակազմի քաղաքականությունը կենտրոնացած է հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման վրա, և դա է Հայաստան իր այցի հիմնական նպատակը։

Շամհանին ընդգծել է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը՝ տարածաշրջանային համագործակցության միջոցով, և հայտարարել է, որ Իրանը աջակցում է այնպիսի ձևաչափերին, ինչպիսին է «3+3»-ը, որը ներառում է Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը։

Շամհանին հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կհանգեցնեն ամուրն խաղաղության՝ երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանման շրջանակներում։ Նա միաժամանակ նշել է, որ Իրանը դեմ է ցանկացած գործողությունների, որոնք կհանգեցնեն տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությանը։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ