Վարդան ՈՍԿԱՆՅԱՆ. ՆՈՒՅՆ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ ԲԱՔՎՈՒՄ ՇԻՐՎԱՆՇԱՀԵՐԻ ՊԱԼԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐՆ ԻՐԱՆԱԿԱՆ Է
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Բաքվի բռնապետական վարչախմբի սպասարկու ինչ-որ մի կիսագրագետ հերթական անգամ զառանցել է, թե Երևանի Կապույտ մզկիթն իբր ադրբեջանական է, այլ ոչ թե՝ իրանական։
Հիմնական «կռվանն» այն է, որ մզկիթը կառուցող Երևանի խանն ունեցել է թյուրքական ծագում, իսկ քաղաքի՝ ժամանակի մահմեդական բնակիչների մեծամասնությունը եղել է թյուրքալեզու։
Մի կողմ թողնելով նույնիսկ այն, որ ո՛չ Երևանի խանը և ո՛չ էլ մահմեդականները չէին կարող երբևիցե պատկերացնել, որ իրենց հռչակելու են ադրբեջանցիներ, զավեշտալին այն է, որ նույն այս «կռվանների» համաձայն կստացվի, որ Բաքվում Շիրվանշահերի պալատական համալիրն իր բոլոր կառույցներով՝ այդ թվում մզկիթներով, ադրբեջանական չէ, քանի որ Շիրվանշահերն արաբական ծագում ունեցող ամբողջությամբ պարսկականացած արքայատոհմ էին, իսկ քաղաքի՝ ժամանակի մահմեդական բնակչությունը՝ բացառապես կովկասյան պարսիկներ (թաթեր)։
Հետևաբար, նույն «տրամաբանությամբ» Բաքվում գտնվող նշված ճարտարապետական համալիրը ոչ թե ադրբեջանական է, այլ՝ իրանական։
Լուսանկարում՝ Շիրվանշահերի պալատական համալիրը Բաքվում»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-20 09:46
«И если Христос не воскрес, то и проповедь наша тщетна, тщетна и вера ваша» (1 Коринфянам 15:14).
-
2025-04-20 09:44
Чудо схождения Благодатного огня происходит накануне праздника Воскресения Христова по юлианскому календарю. В этом году все христианские конфессии отметят Пасху одновременно, ее дата совпадала для всех ветвей христианства.
-
2025-04-20 09:44
Утро Великой Субботы начинается с того, что первой к храму Гроба Господня начинает двигаться армянская процессия с ключом от ворот.
-
2025-04-19 15:21
COVID-19 возник в результате утечки из китайской лаборатории в Ухане. Об этом, как пишут Ведомости, сообщается на сайте Белого дома.