Հիսուս Քրիստոսի արձանի վերաբերյալ Մայր Աթոռի դիրքորոշումն անփոփոխ է
Եկեղեցու դիրքորոշումը անփոփոխ է. Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը:
«Եկեղեցու դիրքորոշուն անփոփոխ է: Մայր Աթոռը բազմիցս հայտարարել, ինչպես նաև այս թեմային անդրադարձել է Հոգևոր Գերագույն խորհուրդը սույն թվականի մարտին: Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին»,- ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին, Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ասել էր, որ «Մուլտի գրուպ» ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ. համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են կառավարություն: Կառավարության նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ: Փաշինյանը նաև հույս էր հայտնել, որ արձանի տեղադրումը զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի համար կմեծացնի:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.