Ուորլիք․ Միայն ՌԴ միջնորդությամբ խաղաղ գործընթացը չի բխում ո՛չ ՀՀ-ի, ո՛չ Ադրբեջանի շահերից
Մոսկվայից ու Բաքվից հնչող հայտարարությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի վերաբերյալ բավականին շփոթեցնող են, «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ըստ նրա՝ թվում է, թե նրանք այլևս չեն ցանկանում պահպանել այս ձևաչափը, սակայն առաջ չեն քաշում որևէ այլընտրանք՝ այսպիսով գործընթացը հանձնելով միմիայն ՌԴ-ին: Ի տարբերություն Մոսկվայի, Փարիզն ու Վաշինգտոնը շարունակում են հավատարիմ մնալ Մինսկի խմբի ձևաչափին, ասում է նախկին համանախագահը:
«Միացյալ Նահանգները հստակ ուղենշել է, որ ԱՄՆ կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ Մինսկի խմբի գործընթացին։ Նրանք գնացին շատ ավելի հեռու՝ նշանակելով Կովկասի և տարածաշրջանի հարցերով մասնագիտացած նոր համանախագահ»,- ասում է Ուորլիքը:
Ջեյմս Ուորլիքի կարծիքով, Մոսկվայի ու Բրյուսելի ձևաչափերը չեն մրցում միմյանց հետ, սակայն, ԵՄ-ն ավելի մեծ դեր կարող է խաղալ գործընթացում:
«ԵՄ-ի միջնորդության հետ կապված միակ խնդիրն այն է, որ ի տարբերություն ԵԱՀԿ-ի, Ռուսաստանը դրա մասը չէ: Օգտակար կլինի, եթե Ռուսաստանն իսկապես հավատարիմ լինի խաղաղ կարգավորմանը, որպեսզի համանախագահող խումբը շարունակի գործունեությունը ռուսական մասնակցությամբ»,- ասում է Ուորլիքը:
Ուորլիքի պնդմամբ հասկանալի է, որ ՌԴ-ը որպես ԼՂ-ում խաղաղապահ առաքելություն իրականացնող կողմ, պետք է կապ պահպանի կողմերի հետ, սակայն խաղաղ կարգավորման գործընթացը բաղկացած է ոչ միայն խաղաղապահ առաքելության հետ կապված հարցերից, այլ բազմաթիվ այլ խնդիրներից ևս, ներառյալ կարգավիճակի հարցը, ուստի ոչ Հայաստանի և ոչ էլ Ադրբեջանի շահերից է բխում, որ հայ-ադրբեջանական խաղաղ երկխոսությունը ընթանա Մոսկվայի միանձնյա միջնոդության ներքո:
Verelq.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 20:50
Две эти новости следует читать вместе, друг за другом (заголовки: "«Гражданский договор»: Российская агентура хочет предоставить России коридор по территории Армении", "Президент РА рассказал жителям Сюника о важности открытия дороги, соединяющей Азербайджан и Нахиджеван").
-
2025-07-30 19:39
Международный Комитет Красного Креста все еще не располагает информацией о том, как решился вопрос с транспортировкой тела Веры Агасян, скончавшейся в оккупированном Азербайджаном Арцахе.
-
2025-07-30 19:37
Временный государственный управляющий компании "Электросети Армении" Романос Петросян провел встречу с председателем Комиссии по регулированию общественных услуг Армении Месропом Месропяном. Об этом сообщает официальная страница КРОУ в соцсети.
-
2025-07-30 19:32
Анаит Аванесян передала Министерство здравоохранения в «концессионное управление» Арсену Торосяну. Об этом в соцсетях написала глава общественной организации «Право на здоровье» Ануш Погосян.