Արցախցիները ՄԱԿ-ի գրասենյակի մոտ ակցիա են իրականացնում
Արցախից տեղահանվածները Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում` շարունակելով պահանջել իրենց փախստականի կարգավիճակ տրամադրել։
Շուշեցի Աշոտ Հարությունյանի խոսքով` իրենք պահանջում են, որ ՄԱԿ-ը չկիրառի երկակի ստանդարտներ։
«Արցախի ճանաչման հարցը պետք է բարձրացնի նաև ՄԱԿ-ը։ Եթե այսօր մեզ ընդունեն, ուզում ենք հասկանալ, թե իրենք ինչպես են տեսնում մեր հարցերի լուծումը, չնայած որ միշտ շեշտում են, որ մենք չճանաչված երկրի ենք, բայց մենք էլ մարդ ենք ու իրավունքներ ունենք»,- ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` Արցախից տեղահանվածները միշտ բարձրացրել են իրենց խնդիրները, հուզող հարցերը, բայց ՄԱԿ-ն ու մյուս միջազգային կազմակերպությունները ձգտում են խուսափել դրանց պատասխանելուց։
«Ենթադրում եմ, որ ՄԱԿ-ը չի ուզում վիրավորել Ադրբեջանի զգացմունքները»,- ասաց նա։
Նշենք, որ տեղահանվածների պայքարը 2 կարգախոս ունի` «Հայկական կարգավիճակ՝ Արցախի համար» և «Փախստականի կարգավիճակ` Արցախի օկուպացված տարածքներից տեղահանվածներին»։
Նշենք, որ ՀՀ միգրացիայի պետական կառավարման հայեցակարգը և գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշմամբ ներքին տեղահանվածներն այն անձինք են, որոնք հարկադրված կամ պարտավորված փախել կամ լքել են իրենց տները կամ սովորաբար բնակվելու վայրերը, մասնավորապես` զինված ընդհարումների, համատարած բռնության իրավիճակների, մարդու իրավունքների խախտումների կամ բնական կամ մարդածին աղետների պատճառով կամ դրանց հետևանքներից խուսափելու համար, և որոնք չեն հատել միջազգայնորեն ճանաչված որևէ պետական սահման։
44-օրյա պատերազմից հետո Արցախից տեղահանվածները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացրել կառավարության, ՀՀ-ում տարբեր երկրների դեսպանատների, ՄԱԿ-ի գրասենյակի շենքերի մոտ և պահանջել իշխանություններից իրենց որևէ կարգավիճակ տալ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.
-
2025-08-01 16:19
С большим интересом ознакомился со статьей министра иностранных дел Российской Федерации, посвящённой 50-летию Хельсинского Заключительного Акта и созданию ОБСЕ.