Չալաբյանի կալանքը երկարացնելու նոր միջնորդություն է ներկայացվել
«Արար» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանի կալանքը երկարացնելու համար հապճեպ կարգով միջնորդություն է ներկայացվել դատարան։ Տեղեկությունը հայտնում է Չալաբյանի պաշտպանական խումբը։
«Քիչ առաջ հայտնի դարձավ, որ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը չի հաստատել Ավետիք Չալաբյանի գործի մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը վերադարձրել է նախաքննության մարմնին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով»,– հայտնում են պաշտպանները։
Նշենք, որ մի քանի օր առաջ ՀՀ քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրություն էր տարածել` Չալաբյանի գործի նախաքննության ավարտի վերաբերյալ։
Փաստաբանական խումբն արդեն հայտնել է, որ նախաքննության ընթացքում հասարակական–քաղաքական գործչի մեղքը հիմնավորող որևէ ապացույց ձեռք չի բերվել, գործի նյութերում անգամ առկա են Չալաբյանի անմեղության մասին վկայող բազմաթիվ փաստական տվյալներ։
«Փաստորեն, քննչական կոմիտեի հաղորդագրությունից ընդամենը մեկ օր հետո դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը չի հաստատում մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերը վերադարձնում է նախաքննության մարմնին՝ նախաքննությունը շարունակելու ցուցումով։ Այսինքն՝ դատական հսկողություն իրականացնող դատախազը նույնպես գտել է, որ Չալաբյանի մեղքն ապացուցող փաստական տվյալներ քրեական գործի շուրջ 750 թերթից բաղկացած նյութերում պարզապես գոյություն չունեն։ Այս իրավիճակում ՔԿ–ն որոշել է Չալաբյանի կալանքը երկարաձգելու միջնորդություն ներկայացնել»,– ասվում է հաղորդագրությունում։
Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված կալանքի ժամկետը երկարաձգելու դռնփակ նիստը դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նախագահությամբ տեղի կունենա այսօր` հուլիսի 8-ին, ժամը 18:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 05:11
Постоянный представитель Республики Арцах во Франции Ованнес Геворкян обратился с открытым письмом к президенту Франции Эммануэлю Макрону в связи с визитом французского посла в оккупированный Шуши.
-
2025-07-19 15:51
Нижняя палата двухпалатного федерального парламента Бельгии – Палата представителей, единогласно приняла резолюцию «О ситуации в Нагорном Карабахе и необходимости мира на Южном Кавказе».
-
2025-07-19 15:25
Азербайджанская диаспора в Подмосковье, вероятно, будет расформирована – об этом в разговоре с Газетой.Ru сообщил бывший руководитель организации Эльшан Ибрагимов. По его словам, в текущих условиях желающих заниматься деятельностью диаспоры практически не осталось.
-
2025-07-19 15:19
Запад не сможет обеспечить безопасность Армении и дать ей какие-либо гарантии, заявил РИА Новости глава Союза армян России Ара Абрамян.