Последние новости

Գերմանիան սահմանափակում է տաք ջրի և էլեկտրաէներգիայի մատակարարումը

Գերմանիան էներգառեսուրսների պակասուրդի ֆոնին սահմանափակում է տաք ջրի մատակարարումը, թուլացնում է փողոցային լուսավորությունը և փակում լողավազանները։ Տեղեկությունը հայտնում է «Financial Times» թերթը:

Ըստ պարբերականի` գազի գների մասշտաբային աճը, որը կապված է ռուսական մատակարարումների սահմանափակման հետ, Եվրոպայի խոշորագույն տնտեսությանը անցյալ դարի 70-ականներից ի վեր վատագույն էներգետիկ ճգնաժամին է հասցրել։

«Իրավիճակն ավելի քան դրամատիկ է»,- ասել է Գերմանական բնակարանային ձեռնարկությունների ֆեդերացիայի ղեկավար Ակսել Գեդաշկոն, որի խոսքը մեջբերում է թերթը:

Ընդ որում` Գերմանիայի իշխանությունները ենթադրում են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շարունակվող հակամարտության ֆոնին էներգառեսուրսների պակասուրդը կարող է խորանալ:

«Vonovia SE»-ն, որը բնակելի անշարժ գույքի ոլորտի ամենախոշոր ընկերությունն է Գերմանիայում, այս շաբաթ հայտնել է, որ իր սպասարկած տներում 23։00-ից մինչև 06։00-ն գազի ջեռուցման համակարգերի ջերմաստիճանը կկրճատի մինչև 17 աստիճան:

Սաքսոնական Դիպոլդիսվալդե քաղաքի (Չեխիայի սահմանին) բնակարանային ասոցիացիան էլ տեղեկացրել է, որ իր սպասարկած տներում կսահմանափակի տաք ջրի մատակարարումը: Այսուհետ բնակիչները կարող են տաք ջուր օգտագործել միայն առավոտյան 04։00-ից մինչև 08։00-ն և առավոտյան 11։00-ից մինչև 13։00-ն։

Բեռլինում նվազեցրել են ջրի ջերմաստիճանը բացօթյա լողավազաններում, իսկ Քյոլնի փողոցային լուսավորությունը երեկոյան 23։00-ից հետո միայն 70%-ով է աշխատում։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ