Ռուստամ Բադասյանը Լևան Կակավայի հետ արձանագրություն է ստորագրել
ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության ղեկավար Լևան Կակավայի հետ «ՀՀ ՊԵԿ–ի և Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային տեղափոխման վերաբերյալ նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման մասին» հուշագրից բխող ծրագրի մեկնարկի վերաբերյալ արձանագրություն է ստորագրել:
Բադասյանն այդ մասին գրառում է արել ֆեյսբուքյան իր էջում` նշելով, որ փաստաթուղթը ստորագրվել է Թբիլիսիում։
Նշվում է, որ նախատեսվող էլեկտրոնային տվյալների փոխանակումը հնարավորություն կտա ավելի արագ և արդյունավետ դարձնել մաքսային հսկողության գործառնությունները՝ երկու երկրների տնտեսվարողների և փոխադրողների համար հնարավորինս աննկատ և վերջիններիս նվազագույն ներգրավվածությամբ։
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին Բադասյանը Բագրատաշենի մաքսային-կետ բաժնում դիմավորել էր աշխատանքային այցով Հայաստան ժամանած Լևան Կակավայի գլխավորած պատվիրակությանը: Կողմերն ընդգծել էին Հայաստանի ու Վրաստանի միջև տրանսպորտային միջոցների և ապրանքների միջազգային փոխադրումներին առնչվող էլեկտրոնային տվյալների նախնական փոխանակման գործընթացի կարևորությունը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.