Մամիջանյան․ Փաշինյանի խոստացած խաղաղությունը հասել է Երևանից 100 կմ հեռավորության վրա (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նիկոլ Փաշինյանի խոստացած խաղաղությունը հասել է Երևանից 100 կմ հեռավորության վրա՝ Ելփին գյուղ՝ մեքենայով մեկուկես ժամի ճանապարհ: Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, Երևանի Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրություն» շարժման հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
«Տեսեք, թե ուր ենք մենք հասել և շարունակեք մեզ կոչել ծախված: Հուլիսի 18-ին Եվրոմիության և Ադրբեջանի միջև կնքվելու է էներգետիկ հուշագիր, և Նիկոլը չկարողացավ այս առիթը օգտագործել մեր տղաների [գերիների] վերադարձը պարտադրելու համար: Հայ-թուրքական հարաբերությունների մասով մի քանի օր առաջ ձեռք բերված պայմանավորվածությունը նշանակում է այլ հարթակում սպասվող զիջում»,- նշեց նա։
Հայկ Մամիջանյանի խոսքով՝ պետք չէ զարմանալ, որ Նիկոլ Փաշինյանը գյուղեր է հանձնում, երբ ինքն անգամ այդ գյուղերի անունները չգիտի:
«Նիկոլն իր ասուլիսի ժամանակ իմացավ, որ գոյություն ունի Սուս գյուղ: Ո՞ւմ է պետք քո ապրելն ու իշխանավարելը մեր քաղաքում, երբ քո շարասյան շարժվելիս բոլոր վարորդները ազդանշան են տալիս: Մենք ունենք մեկ նպատակ, որը տեսնելու ենք: Այնպես չանեք, որ Նիկոլը գրիչ գողանալով ու եղջերուներ կերակրելով մեր օրակարգը շեղի: Չի լինելու, որ, ինչպես ինքն է ասում, գիժ ձևանալով ժամանակ գլորի»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.