ԵՐԵՎԱՆՈՒՄ, ՇԻՐԱԿՈՒՄ, ԼՈՌԻՈՒՄ ԵՎ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ Է 1-ին BUISSUP HACKATHON-ը
Հուլիսի 9-10-ին Հայ գործարարների ասոցիացիան «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ Buissup նախագծի շրջանակում անցկացնում է իր առաջին Hackathon-ը: Միջոցառման 35 անդադար ժամվա ընթացքում լավագույն գաղափարների շուրջ ձևավորված թիմերը մենթորների օգնությամբ ստեղծում են իրենց նախագծերի ժամանակակից լուծումներով նախատիպերը (Prototype):
Hackathon-ը, որն ընդհանուր առմամբ 300-ից ավելի մասնակից է հավաքել, անցնում է միաժամանակ չորս վայրում՝ Երևանում, Կապանում, Գյումրիում և Լոռու մարզում: Որ քաղաքում գտնվել՝ մասնակիցներն իրենք էին ընտրել։
«Սա մեր առաջին Hackathon-ն է, և մեզ համար շատ կարևոր է, որ դիմած բոլոր ծրագրերն ամենատարբեր ոլորտներից են, ինչպես նաև, որ հեղինակներից յուրաքանչյուրը պատկերացնում է իր նախագծի զարգացման ուղին: Այս երկու օրվա ընթացքում ներկայացված գաղափարները հնարավորություն կունենա զարգանալու ու հետագայում պայքարելու ներդրումների համար: Նախորդ տարի Buissup Global Forum-ի արդյունքում 9 նախագիծ ներդրումներ ստացան: Այս տարի դիմող ծրագրերն ավեlի շատ են, առավել կատարելագործված, և, հետևաբար, ներդրումնային բյուջեն ավելանալու միտումներ ունի»,- իր ելույթի խոսքում նշեց Հայ գործարարների ասոցիացիայի գործադիր տնօրեն Գոհար Ղումաշյանը՝ շնորհակալություն հայտնելով Ասոցիացիայի ծրագրերին դիմելու համար:
Միջոցառմանը մասնակցում են ինչպես իրենց գաղափարն ունեցող անհատներ, որոնք ուզում են իրենց թիմ տարբեր ոլորտներից մասնագետների ներգրավել (ծրագրավորողների, մարկեթոլոգների, դիզայներների, ֆինանսիստների և այլն), այնպես էլ տարբեր ոլորտների մասնագիտացում ունեցող անձինք, որոնք ցանկանում են աշխատել որևէ գաղափար շուրջ։
Մրցույթի ավարտին լավագույնը ճանաչված առնվազն չորս թիմ հնարավորություն կստանան հայտադիմումների փուլը շրջանցելով մասնակցել Buissup Global Forum 2022-ին՝ մյուսների հետ միասին պայքարելու ներդրումների համար։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 16:19
Третий год подряд Ардшинбанк выступает “Сильным” партнером ежегодного неформального бизнес-форума Sevan Startup Summit 2025. В этом году он пройдет с 20 по 26 июля, традиционно на одном и том же месте — на берегу озера Севан.
-
2025-07-21 12:26
Ведущее международное издание Euromoney, известное авторитетным анализом финансового сектора, присудило Америабанку награду за превосходство «Лучший банк Армении в 2025 г.» на церемонии награждения, состоявшейся в Лондоне. С 2011 г. Америабанк удостаивается этой престижной награды уже в 11-й раз.
-
2025-07-21 10:59
"Ответ Николу Пашиняну:
-
2025-07-21 10:42
В день по тысячу раз слышим: невероятно, но армянский народ смирился со всем этим, армянский народ не видит приближающуюся катастрофу. Что-то странное творится с нашим народом, даже после всего происшедшего «народ» поддерживает Никола.