Սա իրավաբանություն չէ, այլ պատժիչ գործողություն․ փաստաբանը՝ Չալաբյանի կալանքի վերաբերյալ
Այն, ինչ կատարվեց այսօր, արդարադատության, իրավաբանության և օրենսդրական ձևակերպումների հետ բացարձակապես կապ չունեցող գործընթաց է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի պաշտպան Արթուր Հարությունյանը։
Նշենք, որ քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մասնակի բավարարեց վարույթն իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունը՝ Չալաբյանի կալանքը 1 ամիս երկարաձգելու մասին։ Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի նախագահությամբ դատարանը որոշեց կալանքի ժամկետը երկարաձգել 15 օրով։
Արթուր Հարությունյանի խոսքով՝ դեռ երեկ ամբողջ նիստի ընթացքում թե՛ դատարանի, թե՛ հավաքված լրագրողների և ներկա անձանց համար պարզ դարձավ, որ վարույթն իրականացնող մարմինը, ըստ էության, ավարտել է նախաքննությունը և դատարան է մտել Ավետիք Չալաբյանի կալանքի ժամկետը երկարաձգելու զուտ այն պատճառով, որ դատախազը, քննիչը չեն կարողանում տեղավորվել դատավարական ժամկետների մեջ։ Փաստաբանը շեշտում է՝ հուլիսի 1-ից ուժի մեջ մտած նոր Քրեական դատավարության օրենսգրքի 116-րդ 2-րդ կետով, որտեղ նշված են կալանքի հիմքերը, նման հիմք պարզապես գոյություն չունի։
«Այսինքն՝ վարույթ իրականացնող մարմինը իր պատկերացմամբ զուտ տեքստային մասում նշումներ էր կատարել, որ կխուսափի, կխոչընդոտի, նոր հանցագործություն կկատարի, որոնք, բնականաբար, իրականությունից այնքան հեռու են, որքան ես աստղաֆիզիկայից։ Վերջում անթաքույց բացահայտել են իրենց իրական նպատակները, որ անհրաժեշտ է հասնել նախաքննության ավարտ, անհրաժեշտ է նյութերը տրամադրել Ավետիք Չալաբյանին և նրա պաշտպանին՝ ծանոթացման, որ անհրաժեշտ է կազմել մեղադրական եզրակացություն, այն ուղարկել հսկող դատախազին՝ դատարան ուղարկելու միջնորդությամբ և այլն։ Եվս մեկ վկայի հարցաքննություն, որը մինչև երեկ նիստի կայանալն արդեն կատարվել էր, այսինքն՝ օրենսդրական պահանջ, պայման, որ Չալաբյանը պետք է շարունակաբար մնա կալանքի տակ, որովհետև նա կխոչընդոտի այս-այս գործողություններին, որպես այդպիսին բացակայել են»,- նշեց փաստաբանը։
Հարությունյանի խոսքով՝ քննիչն ինքն էլ դա հայտարարել էր՝ ասելով, որ նախաքննությունն, ըստ ամենայնի, ավարտված է, վարույթն իրականացնող մարմինը այլևս քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն չունի։ Ըստ փաստաբանի՝ ստացվում է, որ Չալաբյանի կալանքը երկարաձգվեց զուտ նրա համար, որ վարույթ իրականացնող մարմինը կարողանա հայտնել նախաքննության ավարտ ևս մեկ անգամ, արդեն իսկ կազմված մեղադրական եզրակացությունը համաձայնեցվի գործող Քրեական օրենսգրքին և դատարան ուղարկվելու միջնորդությամբ ուղարկվի դատախազին։
Նշենք, որ վարույթ իրականացնող մարմնի ներկայացրած միջնորդությունը դատարանը բավարարվել է մասնակի՝ մեկ ամսվա փոխարեն՝ 15 օր։
«Այստեղ իրավաբանություն չկա, սա պատժիչ գործողություն է, որ շարունակում է անդրադառնալ Ավետիք Չալաբյանի անձնական ազատության վրա»,- նշեց փաստաբանը։
Պաշտպանական թիմին դեռևս չեն տրամադրվել դատարանի կայացրած որոշման հիմնավորումները։ Հարությունյանը՝ առանց հիմքերին ծանոթանալու էլ հայտարարում է՝ սա ապօրինի որոշում է, որը կապ չունի իրավաբանության, արդարադատության հետ։ Չալաբյանի պաշտպանական թիմն անհապաղ բողոք է ներկայացնելու Վերաքննիչ քրեական դատարան։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-23 17:16
Сможет ли действующая власть, ориентированная на протурецкий вектор, заставить отказаться и от символа армян – Арарата?
-
2025-04-23 16:22
Бывший министр иностранных дел Арцаха Давид Бабаян через свою семью передал изданию 168.am запись телефонного разговора из бакинской тюрьмы.
-
2025-04-23 15:16
Парламентская фракция оппозиционного блока «Армения» готова обсудить предложение о запуске процесса импичмента, озвученное депутатами фракции «Честь имею». Об этом на традиционных брифингах в Национальном Собрании заявила 23 апреля депутат от оппозиционного блока «Армения», член АРФ Дашнакцутюн Кристине Варданян
-
2025-04-23 15:10
Повторные подземные толчки произошли в Стамбуле, люди выбежали на улицы, наблюдались перебои с электричеством, сообщает РИА Новости со ссылкой на своего корреспондента.