Ամերիկայի հրեական կոմիտեն և 35 կոնգրեսականներ պահանջում են Թուրքիային չվաճառել F-16-ներ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 35 անդամներ նամակով դիմել են նախագահ Ջո Բայդենին՝ պահանջելով կիրառել բոլոր հասանելի միջոցները, որպեսզի արգելափակվի Թուրքիային F-16 կործանիչների և դրանց կատարելագործման կոմպլեկտների վաճառքը:
Այս նախաձեռնության աջակցությամբ հանդես են եկել Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), Ամերիկայի առաջնորդության Հունական խորհուրդը (Hellenic American Leadership Council), «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպությունը (In Defense of Christians), «Միջին Արևելքի ֆորումը» (Middle East Forum), Կիպրոսի Արդարադատության միջազգային համակարգող կոմիտեն: Կոնգրեսականների նամակին աջակցություն է հայտնել նաև Ամերիկայի հրեական կոմիտեն։
Նախաձեռնության հեղինակներն են ԱՄՆ կոնգրեսականների հայկական խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն, հունական ծագում ունեցող կոնգրեսականներ Քրիս Պապպասը, Դինա Տիտուսը և ուրիշներ։
Նշվում է, որ թուրքական և թուրքամետ ուժերն ամերիկյան զենք և բաղադրիչներ են օգտագործել ռազմական հանցագործությունների համար, ներառյալ Իրաքում, Սիրիայում և Արցախում հիվանդանոցներին և դպրոցներին հասցվող նպատակային հարվածների համար։ Ընդգծվում է, որ ամերիկյան զենքն օգտագործվել է նաև ՆԱՏՕ - ի դաշնակիցների՝ Հունաստանի և Կիպրոսի ջրային և օդային տարածքը խախտելու համար: Փորձը ցույց է տալիս, որ Էրդողանը չի փոխելու իր վարքագիծը, եթե ԱՄՆ-ն շարունակի խրախուսել նրան, ասվում է նամակում։
Թուրքական տնտեսության անկման և Էրդողանի խիստ ցածր վարկանիշի պայմաններում իշխանությունների կողմից վերահսկվող թուրքական լրատվամիջոցները ցանկացած խոշոր ռազմական գործարք օգտագործում են որպես քարոզչության գործիք։
«Խնդրում ենք նկատի ունենալ, որ մենք կձեռնարկենք բոլոր հնարավոր քայլերը, որ թույլ չտանք այդ գործարքը կայանալ։ ԱՄՆ-ն պետք է դադարեցնի Թուրքիային աջակցությունը, քանի դեռ այդ երկիրը գործնականում չի դադարեցրել ապակայունացնող գործողություններն ու միջազգային իրավունքի խախտումներն ինչպես տանը, այնպես էլ արտասահմանում», - ասվում է նամակում։
Հիշեցնենք, որ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքի հնարավորության մասին հայտարարվել էր հունիսի 30-ին Մադրիդում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-22 13:04
Азербайджановед Татевик Айрапетян анализирует отдельные части выступления Алиева через призму отношений Азербайджана с США, ЕС и Россией. Поскольку сегодня в разных источниках распространяется информация о том, что Трамп поделился видео, где Алиев его восхваляет, Айрапетян начинает с блока «Азербайджан – США».
-
2025-07-22 12:35
Уже несколько месяцев как главарь развязал вызывающую обеспокоенность кампанию против одного из самых священных символов национальной идентичности Армении – Армянской апостольской церкви. Об этом говорится в заявлении, распространенном оппозиционным движением «Аякве».
-
2025-07-22 12:32
Экс-глава общины Авшар и брат бывшего депутата Араика Арутюняна – Сурик Григорян вернет государству 22 миллиона драмов ($55тыс.). Об этом сообщает прокуратура Армении.
-
2025-07-22 12:31
Сколько бы Пашинян ни пытался уйти от 44-дневной войны и её последствий, его «конструктивный партнёр» Алиев постоянно напоминает, что чаша терпения переполнилась и политическое решение было принято после заявления: «Арцах — это Армения, и точка».