Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ․ «ԹՎԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ» Ի ՀԱՅՏ ԳԱԼԸ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐ Է ՌԱԶՄԱԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՀԱՄԱՐ
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հուլիսի 11-ին Ռուսաստանի Դաշնության Կրասնոյարսկ քաղաքում կայացած 35-րդ նիստում «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության, այդ թվում՝ ՏՏ տեխնոլոգիաների զարգացման և թվայնացման տեմպերի արագացման» թեմայով քննարկման ժամանակ: Ելույթում, մասնավորապես, ասվում է.
«Հարգելի՛ գործընկերներ,
ԵԱՏՄ թվային օրակարգի մասին հայտարարության ընդունումից ի վեր անդամ երկրներն ազգային պետական կառավարման և տնտեսության մեջ թվային տեխնոլոգիաների ներդրման երկար ճանապարհ են անցել: Կարևոր է, որ թվային տեխնոլոգիաների ներդրման օպերատիվությունը համավարակի ժամանակ անկում չի ապրել, և մենք ականատես ենք եղել նոր նախագծերի: Միևնույն ժամանակ, պետք է ընդունենք, որ թվային օրակարգի ուղղությամբ աշխատանքի տեմպերն ու արդյունքները մեր երկրներում շատ տարբեր են: Այս նիստին նախապատրաստվելիս ծանոթացա Եվրասիական տնտեսական միության թվային օրակարգի նախագծերի իրականացման 2022 թ. զեկույցին: Ցավոք, պետք է նշեմ, որ այդ զեկույցում ինտեգրացիոն մեխանիզմների թվայնացմանն ուղղված նախագծերի արդյունավետության վերաբերյալ տվյալներ չտեսա: Կարծում եմ, որ օգտակար կլինի՝ ելնելով մեր աշխատանքի արդյունքներից, ԵԱՏՄ հանձնաժողովին առաջարկել մշակել և ներդնել այսպես կոչված թվային օրակարգի արդյունավետության գործակիցներ, որոնց համաձայն՝ հնարավոր կլինի որոշել թվային նախագծերի ազդեցության քանակական և որակական ցուցանիշները մեր երկրների միջև ապրանքաշրջանառության աճի, ամբողջությամբ վերցրած մեր միության ՀՆԱ-ի և տնտեսության առանձին հատվածների աճի, մեր երկրներում արտադրվող ապրանքների մրցունակության և որակի բարձրացման, արդյունաբերական և այլ կոոպերացիաների խորացման մեջ:
Այսօր թվային օրակարգի առկա օբյեկտիվ խնդիրներին ավելացել են նաև ի հայտ եկած նոր գլոբալ և աշխարհաքաղաքական իրողությունները: Հարաբերությունների այս նոր միջավայրում, ըստ իս, արդիական են դառնում թվային տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության երկու էական ասպեկտներ. առաջինը համագործակցության երկկողմ բաղադրիչի ամրապնդումն է, նկատի ունեմ՝ հայ-ռուսական համագործակցությունը, իսկ երկրորդը՝ ազգային անվտանգության ոլորտում նոր մարտահրավերների և զարգացման թվային օրակարգի փոխհարաբերությունը:
Համատեղ հետազոտությունների առաջատար ոլորտներ կարող են լինել ազգային անվտանգության համար «թվային ռիսկերի չեզոքացումը» և մեր երկրների ռազմարդյունաբերական համալիրի «թվային վերափոխումը»:
Արդեն իսկ ակնհայտ է, որ նոր աշխարհակարգում գործ ենք ունենալու կիբեռահաբեկչության, կիբեռզենքի և կիբեռպատերազմի հետ: Հայաստանի համար այս հարցերն էլ ավելի արդիական են դարձել 44-օրյա պատերազմից հետո: Տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության հարցերում մեր համատեղ ջանքերը պետք է կրկնապատկվեն ինչպես Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի առավելագույն արդյունավետությունն ապահովելու առումով՝ թյուրքական կոալիցիայի կողմից նրանց ներկայության աճող մերժման պայմաններում, այնպես էլ՝ Հայաստանի Հանրապետության սահմանների տարածքային ամբողջականության և անձեռնմխելիության ապահովման համար:
Պետության ինքնիշխանությունն ապահովող ավանդական և միակ արտադրողը ռազմարդյունաբերական համալիրն է. չէ՞ որ պետությունը կենտրոնական տեղ է զբաղեցնում այս համալիրի գործունեության և զարգացման հարցում: Անկասկած, պաշտպանության ոլորտն ամբողջ աշխարհում տեխնոլոգիական առաջընթացի առաջատարներից է, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները պետք է ապահովեն սեփական արտադրության «թվայնացումը», որպեսզի կարողանան ինտեգրվել «թվային տնտեսությանը» և համապատասխանել տնտեսության այլ ոլորտներում կառավարման տեխնոլոգիաների զարգացման մակարդակին: Ռազմական գործողությունների հաջողության գրավականը ժամանակին ցուցաբերվող համապարփակ տեղեկատվական աջակցությունն է: Այդ իսկ պատճառով «թվային տնտեսության» ի հայտ գալը մարտահրավեր է ռազմաարդյունաբերական համալիրի համար:
Գործընկերնե՛ր,
հայ-ռուսական «համապարփակ թվային մրցունակություն» նախաձեռնության մեկնարկը կարող է օգնել համարժեք և արդյունավետ արձագանքելու նշված մարտահրավերներին՝ բազմակողմ համագործակցության միջոցով հիմնվելով առկա համատեղ և ազգային ռազմարդյունաբերական միավորումների, գիտահետազոտական հարթակների և մեծաքանակ որակյալ մարդկային ռեսուրսների վրա: Միջպետական համագործակցության մակարդակով հնարավոր է սահմանել մեր երկրների տեղեկատվական և հեռահաղորդակցության ենթակառուցվածքների կայունության և անվտանգության ապահովման խնդիրը տեղեկատվական և թվային տարածության բոլոր մակարդակներում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի փոխգործակցության և կառավարման միասնական համակարգերի շրջանակում:
Նման նախաձեռնությունը կարևոր կլինի նաև կրթության և գիտության ոլորտների զարգացման համար: Հայաստանի Հանրապետությունը կարող է դառնալ յուրօրինակ գիտական լաբորատորիա, որտեղ կարող են կատարվել բավականին համարձակ և արտառոց գիտական հետազոտություններ և փորձեր, որտեղ ռուս ներդրողների հետ համատեղ կարող են ստեղծվել լաբորատոր արտադրամասեր և մեկնարկային արտադրություններ: Բացի այդ, մեր երկրների միջև ռազմարդյունաբերական համալիրի շրջանակում թվային համագործակցությունը կարող է առավելագույնս խթանել Հայաստանի պաշտպանական-արդյունաբերական ինքնաբավության քաղաքականությունը, ինչը նվազագույնի կհասցնի երկրի կախվածությունն արտաքին գործոններից:
Եզրափակելով՝ նշեմ, որ մեր երկրների միջև թվային համագործակցությունն օբյեկտիվորեն կարող է ձևավորել հայ-ռուսական ինտեգրման նոր որակ, և նոր հեռանկարներ բացել դրա խորացման համար:
Շատ շնորհակալ եմ ուշադրության համար»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-05 17:07
Разрыв с Россией может изменить судьбу армяно-российских отношений На фоне резкого обострения отношений Москвы и Баку премьер Армении Никол Пашинян продолжает войну с оппозицией и церковью. После визита силовиков в Эчмиадзин и ареста двух архиепископов он вновь призвал переизбрать главу Армянской апостольской церкви. За поддержку ААЦ арестован российский бизнесмен Самвел Карапетян. В стране прошла новая серия арестов после того, как Следственный комитет Армении объявил о раскрытии заговора с целью захвата власти. О ситуации в Армении мы поговорили с первым заместителем председателя Комитета Госдумы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константином ЗАТУЛИНЫМ.
-
2025-07-05 15:05
Президент Турции Реджеп Тайип Эрдоган в беседе с журналистами по возвращении из оккупированного Арцаха рассказал о «возможностях», которые откроются благодаря так называемому «Зангезурскому коридору» «не только для Азербайджана, но и для всего региона».
-
2025-07-05 15:03
Молодежный союз АРФ «Дашнакцутюн» проводит акцию протеста у здания Конституционного суда Армении.
-
2025-07-05 15:02
Отец мэра Еревана Тиграна Авиняна – Армен Авинян — проиграл в суде по резонансному делу, связанному с его высказываниями в адрес водителей машин марки Opel. Об этом сообщил член фракции "Мать Армения" Григор Искандарян в прямом эфире в соцсетях.