Последние новости

ՔՊ-ն ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու համար ԱԺ Խորհրդի նիստ է հրավիրել

Ազգային ժողովում այսօր՝ հուլիսի 11-ին, տարածվել է հայտարարություն, ըստ որի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նախաձեռնել է Ազգային ժողովի խորհրդի նիստ հրավիրել՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու համար ՍԴ դիմելու հարցով: Հայտարարությունը կարճ ժամանակ անց հեռացվել է:

Ազգային ժողովից NEWS.am-ի հետ զրույցում պարզաբանեցին, որ հայտարարությունը հեռացվել է տեխնիկական խնդիրների պատճառով: Խնդիրը կապված էր ժամկետների հետ, սակայն հարցն օրակարգում: Այսօրվա ընթացքում հնարավոր է այդ թեմայով հրապարակում լինի:

Հիշեցնենք, որ մեկ նստաշրջանի ընթացքում քվեարկությունների կեսից բացակայել է շուջ մեկ տասնյակ ընդդիմադիր պատգամավոր: Հենց այդ հիմքով էլ ԱԺ խորհուրդը կարող է որոշում կայացնել և մանդատներից զրկելու հարցով դիմել ՍԴ:

Նրանց շարքում են Արմեն Չարչյանը, Իշխան Սաղաթելյանը, Գեղամ Մանուկյանը, Վահե Հակոբյանը, Լիլիթ Գալստյանը, Արմեն Ռուստամյանը, Անդրանիկ Թևանյանը, Ասպրամ Կրպեյանը, Արթուր Վանեցյանը, Արթուր Ղազինյանը: Վերջին երկուսն արդեն հյրաժարվել են պատգամավորի մանդատներից:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ