Ռիգան և լատվիական մյուս քաղաքները հայտարարել են, որ այլևս չեն կարող փախստականներ ընդունել Ուկրաինայից
Ռիգան և լատվիական մյուս քաղաքներն այլևս չեն ընդունի ուկրաինացի փախստականներին։ Ուկրաինայից փախստականներին աջակցելու պետական ծրագիրը զգալիորեն կրճատվել է այն պատճառով, որ տեղական իշխանություններն այլևս փող չունեն մարդկանց ապրելու համար։ Բազմաթիվ փախստականներ արդեն հիմա փողոցում են հայտնվում՝ պետության հաշվին նրանց հյուրանոցներում չեն տեղավորում, իսկ աշխատանք չունեցող մարդկանց համար շատ թանկ է ինքնուրույն բնակարան վարձել: Միևնույն ժամանակ, Ուկրաինայից մոտ 120 փախստական է այժմ ամեն օր գալիս Լատվիա՝ հիմնականում դրանք օկուպացված տարածքներից մարդիկ են, որոնց տեխափոխել կամ որոնք ստիպված են եղել մեկնել Ռուսաստան, իսկ այժմ փորձում են մեկնել Եվրոպա կամ վերադառնալ Ուկրաինա, գրում է «Настоящее время»-ն։
Լատվիայի իշխանություններն ասում են, որ երեք ամսով բնակարան և սնունդ են տրամադրել Ուկրաինայից հարյուրավոր փախստականների՝ հուսալով, որ երեք ամսից մարդը կտեղավորվի, աշխատանք կգտնի և կկարողանա ինքն իրեն պահել։ Բայց շատ փախստականներ աշխատանք չեն գտել, և նրանց համար անակնկալ է, որ, բացի այդ, կարող են նաև առանց բնակարանի մնալ։ Ռիգայի քաղաքային խորհուրդը և մի քանի այլ մունիցիպալիտետներ, իրենց հերթին, բացատրում են նորամուծությունը նրանով, որ հուլիսի 1-ից Լատվիայում ուկրաինացի փախստականների օգնության պետական ծրագիրը լրջորեն կրճատվել է. պետությունն այժմ մեկ փախստականի համար օրական հատկացնում է ընդամենը 3,5 եվրո։ Այս գումարով հնարավոր չէ մարդկանց տեղավորել Ռիգայի հյուրանոցներում, հոսթելներում կամ հանրակացարաններում, իսկ քաղաքներն իրենք էլ փող չունեն մարդկանց տեղավորելու և կերակրելու համար։ Առայժմ Ռիգայի քաղաքային խորհուրդը թոշակառուներին խոստացել է մեկ ամսով երկարացնել անվճար կացության ժամկետը, սակայն պարզ չէ, թե ինչ է լինելու հետո։
Ֆինանսավորման բացակայության պատճառով շուտով կփակվի նաև Ռիգայում ուկրաինացի փախստականների աջակցության կենտրոնը. այս մասին արդեն հայտարարել է Ռիգայի քաղաքապետը։ Քաղաքապետարանն այլևս գումար չունի այն պահելու համար։ Քաղաքային իշխանություններն ասում են, որ քաղաքը նաև չի ընդունի նոր փախստականների, բայց մինչև օգոստոսի վերջը կօգնի արդեն գրանցվածներին։ Ռիգայի քաղաքային խորհուրդը նաև կոչ է արել արձագանքել տեղի բնակիչներին, ովքեր պատրաստ են տանը տեղավորել փախստականներին, և նրանց խոստացել է փոխհատուցում պետությունից։ Բայց առայժմ ուկրաինական ընտանիքներին բնակեցնելու ցանկացողները քիչ են։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-08 10:05
От фракции «Честь имею» НС представлено предложение о выражении недоверия премьер-министру, а в качестве кандидата на пост премьер-министра выдвинут член Совета РПА Давид Амбарцумян.
-
2025-06-07 17:39
Фракция «Честь имею» Национального собрания представила предложение о выражении недоверия премьер-министру и в качестве кандидата на пост премьер-министра выдвинула члена Совета РПА, руководителя общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 15:17
Турецкая полиция задержала группировку из 20 человек, обвиняемых в краже более 1,1 миллиарда турецких лир (29 миллионов долларов) со счетов иностранных туристов, отдыхавших на турецких курортах, передает госагентство Anadolu.
-
2025-06-07 15:14
Более 14 тыс человек пострадали в первый день Курбан-байрама, получив ранения во время закалывания жертвенных животных, сообщил в X министр здравоохранения страны Кемаль Мемишоглу.