Անն Լույո․ ԼՂ-ում ժառանգության պահպանությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ներքո է
Ֆրանսիան գտնում է, որ անհրաժեշտ է Ղարաբաղում գտնվողն ժառանգության հարցով զբաղվել և այդ թեման ՅՈՒՆԵՍԿՕ-ի իրավասության ներքո է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն՝ անդրադառնալով Արցախում ժառանգության պաշտպանության հարցում Ֆրանսիայի պշտոնական դիրքորոշմանը:
«Մեր երկրի նախագահն արտահայտվել է և ասել, որ մենք հույս ունենք, որ մեր ջանքերը արդյունք կտան և կկարողանանք աջակցել, որ այնպիսի պայմաններ ստեղծվեն, որ ի վերջո, ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունը կարողանա իրականանալ: Մենք այդ ուղղությամբ ենք աշխատում:
Իհարկե, դա բոլորովին այսօրվա թեմային չի վերաբերում, քանի որ նորարական ծրագրերի համերաշխության հիմնադրամի նպատակն է Հայաստանում ժառանգության վերականգնման ու այդ ոլորտի մասնագետների վերապատրաստմանը:
Ֆրանսիան մեծապես գիտակցում է ԼՂ-ում ժառանգության պահպանության կարևորությունը: Դա քննարկման նյութ է եղել Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի 4-ին:
Մենք կարծում ենք, որ լավագույն ձևաչափը ԼՂ-ում ժառանգության վերաբերյալ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ձևաչափն է: Մենք շարունակում ենք ջանքեր գործադրել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներգրավվի այս հարցում»,-ասաց նա:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 19:43
В Анкаре состоялась встреча заместителей министров иностранных дел Армении и Турции Ваана Костаняна и Беррис Экинджи.
-
2025-06-16 19:36
Израильская армия в понедельник нанесла новые удары по Ирану.
-
2025-06-16 19:06
Турция и Азербайджан в условиях израильских ударов по Ирану попытаются дестабилизировать исламское государство, используя фактор проживающих на его территории тюркских народов. Об этом заявил тюрколог Варужан Гегамян.
-
2025-06-16 18:16
Предстоятель Ширакской епархии ААЦ Архиепископ Микаэл Аджапахян в беседе с журналистами заверил, что сторонников идей премьер-министра Пашиняна в рядах архиепископов нет.