ԱԽ քարտուղար․ Բաքվի հետ հարաբերությունները փակուղի չեն մտել
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը կարծում է, որ հայ–ադրբեջանական հարաբերությունները փակուղի չեն մտել։ Նա իր տեսակետը հայտնեց Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ` պատասխանելով հարցին` արդյոք Հայաստանը փակուղու և նոր պատերազմի վտանգի առջև է, թե ոչ։
«Ես չէի որակի այս ամենը որպես փակուղի, որովհետև դելիմիտացիայի առումով առաջին հանդիպումը սահմանին տեղի է ունեցել փոխվարչապետների մակարդակով, և երկու կողմն էլ այն դրական են գնահատել։ Մյուս հանդիպումները տեղի կունենան Մոսկվայում և Բրյուսելում։ Հույս ունենք, որ հնարավորինս շուտ համաձայնության կգան այդ հարցի շուրջ։ Վերջերս էլ Սանկտ Պետերբուրգում փոխվարչապետները հանդիպել են ապաշրջափակման հարցով, և ընդհանուր առմամբ դիրքորոշումները հնարավորինս փորձել են մոտեցնել»,– նշեց Գրիգորյանը։
Նրա կարծիքով` ապաշրջափակման առումով դրական ազդակներ կան, և հնարավորություն կա առաջ շարժվելու։ ԱԽ քարտուղարը հույս հայտնեց, որ հարաբերությունների զարգացման համար առարկայական հանդիպումներ կանցկացվեն, և քննարկումներ կլինեն խաղաղության պայմանագրի շուրջ։
Գրիգորյանը նաև հույս հայտնեց, որ շուտով կկարողանա հանդիպել Ադրբեջանի նախագահի օգնականի հետ, չնայած որ վերջերս ադրբեջանական կողմը հրաժարվել էր։ Նա ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ Հայաստանը միշտ պատրաստ է բանակցությունների։
Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանը հունիսի 27-ին Բրյուսելում պետք է հանդիպեր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել էր հանդիպումից։ Այս մասին նույն օրը երեկոյան առցանց ասուլիսի ժամանակ հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ հանդիպմանը նախատեսվում էր պայմանավորվածություններ ձեռք բերել խաղաղության պայմանագրի և դրա հետագա ընթացքի վերաբերյալ։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-21 15:25
Премьер Армении Никол Пашинян намерен до 27 июля - Дня Преображения Господня (Вардавар) - сместить Католикоса всех армян Гарегина II. Об этом написал на своей странице в соцсети член Исполнительного органа Республиканской партии Армении Эдуард Шармазанов.
-
2025-07-21 15:23
Турция рассчитывает на достижение консенсуса между Азербайджаном и Арменией по вопросу Зангезурского коридора, считая, что реализация этого проекта принесет пользу всем странам региона. Об этом заявил президент республики Реджеп Тайип Эрдоган, передает TRT Haber.
-
2025-07-21 15:22
Никто не может отнять у арцахцев право на возвращение, никакая власть не может закрыть Арцахский вопрос. Об этом заявил спикер Национального Собрания Республики Арцах Ашот Даниелян.
-
2025-07-21 15:20
Отношения Москвы и Баку имеют прочную основу, но сейчас переживают сложный период. Об этом заявил журналистам пресс-секретарь президента РФ Дмитрий Песков.