Կարևոր քայլ է. Գրիգորյանը` Փաշինյան–Էրդողան հեռախոսազրույցի մասին
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Նիկոլ Փաշինյան–Ռեջեփ Թայիփ Էրդողան հեռախոսազրույցը հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում կարևոր քայլ է համարում։ Այս մասին նա հայտարարեց Հանրային հեռուստաընկերության եթերում «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդման ժամանակ։
«Այն, ինչ նշված է մամուլի հաղորդագրության մեջ, դրանք ավելի մանրամասն քննարկվել են, այսինքն` կարգո առևտուրը, որը քննարկվել է Ռուբինյան–Քըլըչ հանդիպման ընթացքում, ինչպես նաև երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանը բացելը, կարծում եմ` հնարավորություն կլինի հետագայում սահմանը բացել նաև Հայաստանի և Թուրքիայի քաղաքացիների համար։ Այս առումով քննարկել են հարցեր, թե ինչպես կարող ենք ավելի ինտենսիվ առաջ շարժվել»,– նշեց Գրիգորյանը։
Նա հույս հայտնեց, որ Փաշինյան–Էրդողան հեռախոսազրույցից հետո հնարավորություն կլինի, որպեսզի երկկողմ օրակարգի շրջանակում հանդիպումներ լինեն և՛ Հայաստանում, և՛ Թուրքիայում։ ԱԽ քարտուղարը նաև շեշտեց, որ Հայաստանը բոլոր գործընթացների մասին տեղյակ է պահում գործընկերներին, և ռազմավարական դաշնակից Ռուսաստանն ի սկզբանե ներգրավված է եղել։
«Նրանք ամբողջ գործընթացից տեղյակ են և իրենց մասնակցությունն են բերում գործի կարգավորմանը»,– ասաց Գրիգորյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Փաշինյանն Էրդողանին շնորհավորել է Կուրբան Բայրամի առթիվ, իսկ վերջինս էլ ՀՀ վարչապետին գալիք Վարդավառի` Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։
Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 17:39
Бывший капитан сборной Армении по футболу Генрих Мхитарян призвал присоединиться к факельному шествию в память о жертвах Геноцида армян.
-
2025-04-22 17:36
Опубликована полная версия решения Конституционного суда 1776.
-
2025-04-22 17:34
Тегеран готов сделать свою ядерную программу более прозрачной и выработать больше доверия к ней при условии снятия с него санкций. Об этом заявила официальный представитель иранского правительства Фатеме Мохаджерани.
-
2025-04-22 17:31
Фракции "Гражданский договор" и "Республика" фактически сорвали обсуждение вопроса о стоимости проезда, инициированного оппозицией. На заседании Совета старейшин Еревана в повестку был включен проект решения о приостановке действия постановления о повышении тарифа на проезд в общественном транспорте до 1 марта 2026 года.