«Փաստ». ՔԱՆԻ՞ ՏԱՐՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԵՆ ԼՐՏԵՍԱԿԱՆ ՑԱՆՑԵՐԸ ՁԵՎԱՎՈՐՎԵԼ
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել պետական դավաճանության հերթական դեպքի մասին: Խոսքն այն մասին է, որ ՀՀ քաղաքացին, հանդիսանալով զինծառայող, ծառայության բերումով տիրապետել է պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների, «օդնոկլասնիկի» սոցիալական ցանցի միջոցով ծանոթանալով օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, հավաքագրվել է նրա կողմից, որից հետո նամակագրության միջոցով նրան է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնույթի տեղեկություն հանդիսացող տվյալներ: Պատերազմում պարտությունից հետո նման հաղորդագրություններ մեկ անգամ չէ, որ տարածվել են:
Սակայն, չբացառելով նման դեպքերի առկայությունը, ինչն, անշուշտ դատապարտելի է, իսկ նման անձինք պետք է պատժվեն, սոցցանցերում օգտատերերը գնալով ավելի ու ավելի շատ են բարձրաձայնում, որ նմանատիպ տեղեկությունները 44-օրյա պատերազմից և դրա աղետալի հետևանքներից գործող իշխանության պատասխանատվությունը հանելու և «մաքրելու», ինչպես նաև զինված ուժերն անընդհատ վարկաբեկելու համար են: Փորձագետները նաև հարց են բարձրացնում, թե քանի՞ տարվա ընթացքում են այս լրտեսական ցանցերը ձևավորվել, որքա՞ն ժամանակ են անարգել գործել, ինչո՞ւ ուժային կառույցները ժամանակին չեն բացահայտել նմանատիպ գործակալական ցանցերի գործունեությունը:
Մի խումբ օգտատերեր նաև բարձրաձայնում են, որ, այսպիսով, հատուկ տեխնոլոգիաների կիրառմամբ տպավորություն է ստեղծվում, որ պատերազմում պարտվել ենք ոչ թե գլոբալ առումով իշխանությունների պատճառով, այլ որովհետև այսպիսի դավաճաններ կային, որոնք ինֆորմացիա են փոխանցել թշնամուն։
Ի դեպ, ավելորդ չէ նշել, որ տևական ժամանակ անազատության մեջ պահելուց հետո, այսպես կոչված, «պետական դավաճանական գործակալական ցանցի» երկու անդամ արդեն ազատ է արձակվել, քանզի մեղքն ապացուցող բավարար ապացույցներ չեն եղել: Այնինչ, այդ մարդկանց ձերբակալել էին աղմուկով ու մեծ շոուով»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2024-11-22 16:15
Сборная Армении по футболу сыграет в стыковых матчах Лиги наций с командой Грузии. Об этом стало известно в пятницу по итогам жеребьевки плей-офф престижного турнира, которая состоялась в швейцарском Ньоне.
-
2024-11-22 16:11
«Власти Азербайджана намерены использовать климатический саммит COP29, прошедший в Баку, как платформу для антиармянской пропаганды.
-
2024-11-22 16:09
Человечество еще не окунулось в третью мировую войну, но уже идет настоящая информационная война. Об этом заявил президент Беларуси Александр Лукашенко, передает корреспондент Белта.
-
2024-11-22 16:08
Премьер-министр Казахстана Олжас Бектенов провел оперативное совещание о принятии срочных мер по обеспечению безопасности основных военных и гражданских объектов в связи с ситуацией вокруг Украины, передает Tengrinews.kz.