Նոր ՆԳՆ-ն կստեղծվի ոստիկանության և ԱԻՆի միավորման արդյունքում
Ոստիկանության ծառայության փոխարեն Ներքին գործերի նախարարություն ստեղծման համար հիմք է ընդունվելու ԱԻՆ–ի կառավարման մոդելը։ Այս մասին այսօր ԱԺ–ում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված «Ներքին գործերի նախարարության ստեղծումը, քաղաքացիական վերահսկողության կարևորությունը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը։
«Այս ամիսների աշխատանքի ամբողջ գաղտնիքն այն էր, որ այնպիսի մի մոդել առաջարկենք, որը լրացուցիչ ծախսեր, լրացուցիչ բեռ չդնի պետության վրա, «զրո»–ից չհավաքի մի նոր կառույց, այլ արդեն ոստիկանության մեծ ներուժը համակցվի եղած քաղաքական մարմիններից մեկի հետ, և մենք կարողանանք միասին ստեղծել մի նոր հետաքրքիր կառույց»,– ասաց Անդրեասյանը։
Նախարարը նաև շեշտեց, որ ասվածը չի նշանակում, թե ԱԻՆ–ը ավտոմատ վերածվելու է ՆԳՆ–ի, այլ նոր նախարարությունը իր կազմում ներառելու է ԱԻՆ–ի ու ոստիկանության ներկայիս կազմում գործող բոլոր կարևոր կառույցները։ Որոշ մարմիններ էլ կշարունակեն գործել առանձին։
«Ոստիկանությունն ուղղակի չի անվանափոխվում ու դառնում Ներքին գործերի նախարարություն։ Ոստիկանությունը պահպանելու է իր շատ կարևոր դերակատարումը, բայց լինելու է նոր ՆԳՆ–ի քաղաքական կառավարման սիրտը, մի կարևոր մասը»,– ասաց Անդրեասյանը։
Արդարադատության նախարարը հայտնեց, որ առաջիկա 10 օրվա ընթացքում օրենսդրական փաթեթը կլրամշակվի, իսկ սեպտեմբերին այն արդեն կներկայացվի խորհրդարանի հաստատմանը։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-03 11:46
Варварская бакинская администрация усиливает антиармянские настроения, угрожая безопасности Армении, считает заведующий Кафедрой иранистики факультета востоковедения ЕГУ Вардан ВОСКАНЯН.
-
2025-06-03 11:43
Отставка начальника полиции Армении Арама Ованнисяна может быть связана с недовольством премьер-министра Никола Пашиняна организацией безопасности в день празднования его 50-летия. Об этом пишет газета "Грапарак".
-
2025-06-03 11:40
Руководитель офиса Владимира Зеленского Андрей Ермак вылетел в США. Об этом пишет "СТРАНА.ua".
-
2025-06-03 11:39
Соединенные Штаты закрыли две военные базы в Сирии и передали еще одну под контроль курдских "Сирийских демократических сил" (СДС) в рамках постепенного сокращения военного контингента. Об этом сообщил представитель Пентагона в интервью телеканалу Al Arabiya. Его слова приводит ТАСС.