Последние новости

Հիմնանորոգվում է Մ-3 միջպետական ավտոճանապարհի վրա գտնվող կամուրջը

Հիմնանորոգվում է Մ-3, Թուրքիայի սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ավտոճանապարհի կմ 144+020 հատվածում՝ Գարգառ բնակավայրում գտնվող կամուրջը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել են 2021 թվականին, ավարտը նախատեսված է ընթացիկ տարում։

Իրականացվել են մի շարք աշխատանքներ, առաջիկայում կմեկնարկի նաև երթևեկելի մասի ասֆալտապատումը։ Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեի հաշվին։ Շինաշխատանքների պայմանագրային արժեքը մոտ 113 մլն ՀՀ դրամ է։

Հիշեցնենք, որ 2022 թվականի պետական բյուջեով հատկացվել է մոտ 1,1 մլրդ դրամ տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման համար։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ