Последние новости

Լարսում երթևեկության 12 լրացուցիչ գոտի է բացվել, ավելացել է անցակետի թողունակությունը

«Վերին Լարս» անցակետում Ռուսաստանից Վրաստան ուղղությամբ բացվել են երթևեկության 12 լրացուցիչ գոտիներ՝ մարդատար ավտոմեքենաների համար, հայտնում է Հյուսիսային Կովկասի մաքսային վարչության հասարակայնության հետ կապերի բաժնի մամուլի ծառայությունը։

Նրանք հավելել են, որ դա հնարավորություն է տվել ավելացնել անցակետի թողունակությունը և տասն անգամ կրճատել դրանից առաջ խցանումները։

Երկուշաբթի երեկոյան 100 մեքենա է սպասելիս եղել Ռուսաստանից դուրս գալուն։ Հուլիսի 6-ին մաքսավորները հայտնել են, որ 1500 մեքենա է սպասում Վրաստան մտնելու համար։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ