Դատախազ․ Որևէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չի եղել դիերի, մասունքների պահպանության կարգը
Որևէ նորմատիվ իրավական ակտով սահմանված չի եղել դիերի, մասունքների պահպանության կարգը, պահման պայմանները. սա ցավալի փաստ է, բայց իրականություն, իսկ նման կարգի բացակայության պայմաններում որևէ պաշտոնատար անձի պատասխանատվության ենթարկել իրավաբանների համար հասկանալի է, թե դա ինչ է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դիմաց լրագրողներին հայտնեց Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին անփութորեն թափված պարկերով զոհված զինծառայողների դիակների ու մասունքների սահմռկեցուցիչ փաստի առթիվ գործով դատախազը:
«Եթե խոսում ենք հանցակազմի մասին, եթե հանցակազմի օբյեկտիվ կողմը չենք ապահովում, օբյեկտիվ կողմի պայման հետևանքը որւէ էական նշանակություն չունի: Պարզ կենցաղային օրինակ բերեմ, եթե քրեական պատասխանատվության տարիքի չհասած, ասենք, 9 տարեկան երեխան, ինչ-որ մեկին կյանքից ապօրինաբար դիտվորությամբ զրկում է, պե՞տք է բոլոր հանգամանքները վեր հանենք, թե առաջին պայմանը վեր հանենք, այդ անձը սուբյեկտ է, թե ոչ:
Որևէ մեկին քրեական պատասխանատվության ենթարկելու համար պաշտոնեական հանցագործության համար պարտադիր են այդ լիազորությունները: Այդ լիազորությունները չկան և մենք միջնորդություն ենք ներկայացրել այդ կարգը սահմանելու համար»,-ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փաստաբան Գարիկ Գալեյանի բողոքի հիման վրա այսօր՝ հուլիսի 12-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում տեղի է ունեցավ դատական նիստ՝ Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին անփութորեն թափված պարկերով զոհված զինծառայողների դիակների ու մասունքների սահմռկեցուցիչ փաստի հետ կապված: Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են պատասխանատվության ենթարկել Աբովյանի դիահերձարանի նկուղում իրենց որդիների դիերն և մասունքները նման ձևով պահելու համար։
Նշենք, որ սա այդ աղմկահարույց բացահատման վերաբերյալ երկրորդ անգամ վերսկսվող դատական գործընթաց է իրականում:
Առաջինը Գլխավոր դատախազությունն էր հրապարակումների հիման վրա քրգործ հարուցել, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ նշանակվել էր ծառայողական քննություն, որոշ ծնողներ կանչվել-հարցաքննվել էին, արդյունքում 2021-ի վերջին քրեական վարույթը ՔԿ-ն կարճել էր:
Դատական հաջորդ նիստը կկայանա օգոստոսի 3-ին, որի ժամանակ կհրապարակվի դատարանի որոշումը:
Հիշեցնենք, այս աղմկահարույց բացահայտում արել էին հենց զոհվածների հայրերը՝ պատերազմից 7 ամիս անց՝ 2021 թվականի մայիսի 31-ին: Իսկ այդ օրերին, չմոռանանք, ո՛չ զոհերի ու ոչ էլ անհետ կորածների թվեր կառավարությունը չէր հրապարակում:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-04-22 06:13
Союз журналистов Армении обратился в Европейскую федерацию журналистов (EFJ) и Международную федерацию журналистов (IFJ) с просьбой осудить препятствование работе корреспондентов в парламенте страны, а также оскорбительные высказывания депутатов в адрес репортеров.
-
2025-04-22 06:09
Очередное заседание "суда" над армянскими пленными, включая военно-политическое руководство Нагорного Карабаха, состоялось в Баку.
-
2025-04-22 06:03
Председатель Конституционного суда Армении Арман Диланян заявил, что Основной Закон Армении не содержит территориальных претензий не только к Азербайджану, но и к какой-либо другой стране.
-
2025-04-22 06:01
Президент Ирана Масуд Пезешкиян заявил, что Тегеран готов к соглашению с США по ядерной проблеме в определенных рамках, которые обеспечивают его национальные интересы, добавив, что он не является ни оптимистом, ни пессимистом по этому поводу.