Ստամբուլում կկայանա ուկրաինական հացահատիկի հարցով ՌԴ-ի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը
Հուլիսի 13-ին Ստամբուլում կկայանա Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի ռազմական պատվիրակությունների և ՄԱԿ-ի ներկայացուցիչների հանդիպումը՝ ծովով ուկրաինական հացահատիկի արտահանման հարցով։ Քառակողմ բանակցությունների անցկացման մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։
Ստամբուլի հանդիպմանը նախորդել են անցած երկուշաբթի Թուրքիայի առաջնորդ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցները Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ, որոնց ընթացքում բարձրացվել է Սև ծովով համաշխարհային շուկաներ հացահատիկի մատակարարման անվտանգության միջանցքների ստեղծման հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Այսպես կոչված հացահատիկային միջանցքի ստեղծման հարցը քննարկվել է հունիսի 8-ին Անկարայում Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի բանակցություններում։ Հունիսի 21-ին Մոսկվայում ուկրաինական արտահանման ապաշրջափակման հարցի շուրջ բանակցություններ են տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի ռազմական պատվիրակությունների միջև։ Միաժամանակ հայտնի է դարձել ուկրաինական հացահատիկի արտահանումը համակարգելու համար Թուրքիայի, Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի ռազմական գերատեսչությունների միջև «թեժ գիծ» ստեղծելու մասին, ինչի համար պատասխանատու են երեք երկրների բանակների գեներալները։
Հունիսի 28-30 Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո Թուրքիայի նախագահը հայտարարել է Սև ծովով տեղափոխվող գյուղատնտեսական արտադրանքի վերաարտահանմամբ զբաղվելու Անկարայի պատրաստակամության մասին։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի նավահանգիստներում մոտ 20 թուրքական առևտրային նավ կա, որոնք պատրաստ են փոխադրման։
Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինի խոսքով, ընդհանուր առմամբ, խոսքը Ուկրաինայից մոտ 40 միլիոն տոննա հացահատիկի մատակարարման մասին է։
Ավելի վաղ Մոսկվան ընդգծել էր, որ Ռուսաստանը չի խոչընդոտում ծովով ուկրաինական հացահատիկի արտահանմանը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան երաշխավորում է ուկրաինական հացահատիկով նավերի անխոչընդոտ անցումը, եթե Կիևը ականազերծի իր նավահանգիստները և կարողանա ապահովել ապրանքների արտահանումը Ռուսաստանի կողմից վերահսկվող Բերդյանսկի և Մարիուպոլի նավահանգիստներով։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 13:35
Инспекционный орган безопасности продуктов питания Армении в рамках проводимого на рынке мороженого мониторинга представил результаты экспертизы образцов, взятых на производственных объектах, принадлежащих ООО «Игит» и «Пинк Берри» и индивидуальному предпринимателю Азату Казанчяну.
-
2025-06-07 13:33
Оппозиционная фракция «Честь имею» Национального Собрания Армении выдвинула кандидатом на пост премьер-министра в рамках инициируемого процесса импичмента главу общины Масис Давида Амбарцумяна.
-
2025-06-07 13:03
Спасатели обнаружили тело женщины в канале рядом с улицей Исакова в Ереване, сообщает пресс-служба МВД Армении.
-
2025-06-07 13:01
В Первопрестольном Святом Эчмиадзине приняли решение впредь реже реагировать на дискредитирующие заявления властей — в частности, на публикации с ненормативной лексикой премьер-министра Никола Пашиняна о Церкви и мирской жизни духовенства. Об этом сообщает газета «Жоховурд» со ссылкой на источники.